Իջեւանցի կինը հիպնոսո՞վ է շամշադինցի համայնքապետից գումարներ վերցրել
ՀասարակությունԱՌԱՎՈՏ / Բերդի տարածաշրջանի համայնքներից մեկի ղեկավարը, ով ոստիկանություն է դիմել իջեւանցի կնոջ կողմից իրենից խաբեությամբ 200 հազար դոլար վերցնելու համար, մեզ զանգահարելով՝ասաց, որ այդ կինը նախկինում աշխատել է բարեգործական մի կազմակերպությունում, որն իրենց գյուղում 2013թ. բուժկետ է կառուցել եւ կահավորել: Գյուղապետն ասաց, որ այդ կինը համոզելու մեծ շնորհք ունի, դիմացինի վրա ազդելու համար կարողանում է հիպնոսացնել: Համայնքի ղեկավարն ասաց, որ ինքը 200 հազար դոլարը հավաքել է իր հարազատներից , համագյուղացիներից, 6 ամսվա ընթացքում 3 անգամ ,ստացականներով տվել է այդ կնոջը՝ իբր գյուղում իրականացվելիք զարգացման ծրագրերում որպես համայնքի ներդրում: «Մինչեւ վերջ ինձ թալանեց այդ անխիղճը»,- իջեւանցի կնոջից գանգատվեց համայնքի ղեկավարը:
շարունակությունը՝ կայքում