Արտակարգ դեպք Նուբարաշեն քրեակատարողականում
Հասարակություն«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից այսօր մարմնական վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի կալանավոր, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ըստ տեղեկությունների` «Նուբարաշեն» ՔԿՀ–ի կալանավոր Վիգեն Գյուլզադյանն ի նշան բողոքի ինքնավնասումներ է կատարել։ Վիգեն Գյուլզադյանը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: