Ղարաբաղը շուտով չի պայթի, կպայթի Ռուսաստանը
ԱշխարհԼրագիր / Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը 1-in.am-ին տված հարցազրույցում ասում է, որ պատերազմը գրեթե անխուսափելի է, եւ Ղարաբաղը շուտով պայթելու է: Ֆելգենգաուերն իհարկե խելացի մարդ է եւ հետագա շարադրանքում փաստացի բացահայտում է «պայթյունի» իմաստը: Եվ գուցե ճիշտ է, երբ նա ասում է, որ պատերազմը պետք չէ Ռուսաստանին:
Եթե լինի նոր լայնածավալ պատերազմ, ապա «պայթելու» է Ռուսաստանը, եւ հենց այստեղ է ղարաբաղյան այսպես ասած գործընթացի ներկայիս փուլի առանձնահատկությունը: Բանն այն է, որ ինչպես ասում է ռազմական փորձագետը, այդ դեպքում Ռուսաստանը մի կողմից կանգնած է լինելու Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունների, մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ հարաբերությունը չկորցնելու խնդիրների առաջ: Իսկ ընդհանրապես, պատերազմի դեպքում սեղանին է լինելու Հարավային Կովկասի հարցը:
Նման «սխեմա» ըստ էության փորձարկվեց անցյալ տարվա ապրիլի ռազմական գործողությունների ժամանակ, որից հետո Ռուսաստանը հայտնվեց փակուղում: Ռուսաստանը չէր կարող աջակցել Հայաստանին, մյուս կողմից՝ չէր կարող չաջակցել Ադրբեջանին, քանի որ ռազմական գործողությունների շարունակումը կարող էր Բաքվին դնել աղետի առաջ:
շարունակությունը՝ կայքում