Քանյեն ու Քիմն ուղևորվում են Բահամներ՝ նշելու երգչի 40 - ամյակը
LifeՀունիսի 8-ին Քանյեն դառնում է 40 տարեկան։ Ամենահայտնի ռեփ երաժիշտներից մեկը արդեն սկսել է նշել իր տարեդարձը։ Նա կնոջ ու երեխաների հետ ուղևորվել է Բահամներ․ նրանց ուղեկցում են մտերիմ ընկերները։
Քանյեն մեծ լողավազանով շքեղ մենատուն է վարձակալել այնտեղ։
«Նրանք արդեն ամենաթանկարժեք տեկիլայի արկղեր են պատվիրել։ Կեր ու խումն արդեն սկսված է։ Երեխաների համար հատուկ խաղահրապարակ կա, Նորթին ու Սեյնթին խնամում են դայակները։ Սա Քանյեի մտահղացումն էր, նրանք վաղուց ընտանիքով չէին հանգստացել։ Քանյեն Քիմի համար ամեն բան անում է, որ նա իրեն լավ զգա․ նա իր կնոջը կապահովի ալկոհոլով ու սեքսով», - այս մասին հայտնեց Քարդաշյանի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։