Հայերեն


Արծվանիկի պոչամբարը կընդլայնվի 233 հեկտարով․ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել

Հասարակություն

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարը կընդլայնվի։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։

Արծվանիկի պոչամբարի ներկայիս մակերեսը մոտ 630 հեկտար է։ Ընդլայնման արդյունքում այն կընդլայնվի 233 հեկտարով և կկազմի 863 հեկտար։

Ըստ հաշվետվության՝ պոչամբարը գրեթե սպառել է իր նախագծային ծավալները: 01.01.2025 թվականի դրությամբ պոչամբարի լցվածությունը կազմում է մոտ 300 միլիոն խմ՝ 325 միլիոն խմ նախագծային ծավալի 92.3%-ը։ Պոչամբարի պատվարի նիշը կազմում է 936մ: Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արտադրողականությունը տարեկան կազմում է 22 միլիոն տոննա։ Այս ծավալի արտադրողականությամբ Արծվանիկի պոչամբարը կարող է ծառայել մինչև 2026 թվականի վերջը: Նոր հաշվետվությամբ նախատեսվում է պոչամբարի ծավալը հասցնել 538 միլիոն խմ՝ գոյություն ունեցող հարավային պատվարը բարձրացնելով մինչև 985մ նիշի: Ըստ ընկերության հաշվետվության՝ պատվարի բարձրացումը մինչև 985մ նիշ հնարավորություն կտա պոչամբարում կուտակել մինչև 238 միլիոն խմ պոչանք։ Պոչամբարի տարողունակությունը մինչև 985մ նիշ կբավարարի մոտ 17.4 տարի շահագործման համար։ Սա լիովին համընկնում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի ավարտի հետ՝ 2041 թվականի մայիսի 30-ը։

Արծվանիկի պոչամբարի ընդլայնման հատակագիծ

Պոչամբարի ընդլայնման աշխատանքների ժամանակ կօգտագործվի քարագրունտային զանգված, որը, ըստ հաշվետվության, կապահովի պատվարի բարձր մեխանիկական կայունություն: Պոչամբարի տարածումը դեպի հյուսիս-արևելք կանխելու համար նախատեսվում է կառուցել երեք ափապաշտպան պատվար և հյուսիսային սահմանափակող պատվար։ Նշված է, որ հյուսիսային պատվարի կառուցումը թույլ կտա նվազեցնել հնարավոր արտահոսքի ռիսկը, վերահսկել հեղուկ պոչանքի տարածումը, նվազեցնել սեյսմիկ ազդեցությունների հետևանքները, ապահովել կայուն շահագործում։

Ըստ հաշվետվության՝ կբացառվի Արծվանիկ գետի ներհոսը պոչամբար: Այս նպատակով նախատեսված է իրականացնել Արծվանիկ գետի հունի տեղափոխում՝ կառուցելով մոտ 6 կմ երկարությամբ ջրահեռացման երկաթբետոնե ջրանցք և մոտ 0.5 կմ երկարությամբ ջրահեռացման թունել:

Արծվանիկի պոչամբարը շահագործման է հանձնվել 1977 թվականին: Պոչամբարը կառուցված է Արծվանիկ գետի ստորին հոսանքի կիրճում, Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում՝ Կապան քաղաքից մոտ 6 կմ, իսկ Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայից՝ 34․5 կմ հեռավորության վրա:

Արծվանիկի պոչամբարի շուրջ գտնվում են Արծվանիկ, Աճանան, Չափնի, Բարգուշատ և

Սևաքար գյուղերը՝ 490-800մ սահմաններում հեռավորությունների վրա։

Փորձաքննական եզրակացության մեջ նշված է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ստանձնում է տարեկան 2․100․000․000 ՀՀ դրամ գումարի պարտավորություն կրթության, մշակույթի, սպորտի, քաղաքաշինության, գյուղատնտեսության, հանրային տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, համայնքի բնակիչներին սոցիալական աջակցության ոլորտներում՝ պահպանելով այդ թվում Արծվանիկ, Չապնի, Սևաքար, Ըրկենանց և Աճանան բնակավայրերի բնակիչներին դրամական աջակցության շարունակական տրամադրումը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացությունը տվել է 15 փորձաքննական պահանջների պարտադիր կատարման պայմանով։ Ըստ առաջադրված պահանջների՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն պետք է ապահովի ազդակիր բնակավայրերում նախատեսված սոցիալական ծրագրերի իրականացումը, պոչամբարի անվտանգ շահագործում, վերահսկում և մոնիթորինգ, բացառի կեղտաջրերի արտահոսքը և բացթողումն Աճանան գետ, բացառի Արծվանիկ գետի ջրերի ներհոսը պոչամբար, ապահովի պոչամբարի պարզվածքի նախնական մաքրում։

Խախտվելու ենթակա պոչամբարի ընդլայնման տակ նախատեսված տարածքը կկազմի 233 հեկտար, լրացուցիչ 12.17 հեկտար խախտվելու է հյուսիսային պատնեշի, ափապաշտպան 3 պատնեշների կառուցման և հարավային պատնեշի ամրաբեռնման ժամանակ:

Փորձաքննության գործընթացում պարզվել է, որ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման տարածքից շուրջ 15 հեկտար մակերեսով հատվածը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող պետական սեփականության անտառային հողեր են, ինչի համար առաջարկվել է փոխհատուցման միջոցառում։ Ըստ փորձաքննական պահանջի՝ ընկերությունը պետք է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ կնքի վնասի փոխհատուցման պայմանագիր՝ տարածքի առնվազն եռապատիկի չափով կատարելով անտառապատման աշխատանքներ։

Արծվանիկի պոչամբարի ընդլայնման աշխատանքների արդյունքում նախատեսվում է հողային ռեսուրսների խախտում, Արծվանիկ գետի հեռացման և պոչամբարի ընդլայնման նպատակով: Արծվանիկ գետի հեռացման հողերը հիմնականում հաշվառված են որպես համայնքային գյուղատնտեսական նշանակության հողերի, իսկ Արծվանիկ պոչամբարի ընդլայնվող հատվածի հողերը դասվում են արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի։ Արմաբեռնման և այլ ենթակառուցվածքների համար նախատեսված հողերը ներառում են հիմնականում գյուղատնտեսական նշանակության հողեր, առկա են նաև արդյունաբերական և անտառային՝ թփուտներ նշանակության հողեր։

Արծվանիկի պոչամբարի շահագործման ավարտից հետո ռեկուլտիվացիոն աշխատանքների արժեքը գնահատվել է 19 միլիարդ դրամ։

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանԴատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր ԿամենդատյանՀանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանԻշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ ՍավգուլյանԳյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին
Ամենադիտված