Ալեքսանյանի բանվորներից մեկը զոհվել է, մյուսը հիվանդանոցում է
ՀասարակությունՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գործող շաքարի գործարանի երկու բանվորներ բարձր տեղից ընկել են երկաթների վրա, որի հետևանքով մեկը մահացել է. «Նախնական տվյալներով անզգուշության հետևանքով են ընկել: Մեկը մահացել է, մյուսին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն»: Մեզ փոխանցեցին, որ այս պահին քննություն է կատարվում դեպքի մանրամասները պարզելու համար:
Նշենք, որ գործարանը պատկանում է ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: