Հայերեն


Թոշակառու կնոջը գետնին գցելով ծեծած հհկ-ականին «թեթև մարմնական վնասվածք» հասցնելու մեղադրանք է առաջադրվել

Հասարակություն

«ՉԻ»-ն գրում է․

Տեղեկացրել էինք, որ օգոստոսի 21-ին Շիրակի մարզի Սարատակ գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ, այժմ էլ թեկնածու Միշա Ղրզոյանի որդին` Արթուր Ղրզոյանը ծեծի է ենթարկել համագյուղացի թոշակառու Սվետլանա Վարդանյանին։ Տիկնոջ մոտ Երեւանում ախտորոշվել է ուղեղի ցնցում, իսկ Գյումրիում նրա վնասվածքն ահագին թեթեւ են որակել։

Հիմա երրորդ փորձաքննություն է նշանակված, եւ մինչ փորձաքննությունն ընթացքի մեջ է (այն միայն այսօր է տեղի ունենալու), իրավապահները շտապել են քրեական գործ հարուցել գյուղապետի որդու դեմ՝ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի` «Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու» հատկանիշներով։ Տուժող կողմը, սակայն, պահանջելու է քննչական մարմնից վերաորակել գյուղապետի որդու արարքը, քանի որ խոսքը ոչ թե թեթեւ մարմնական վնասվածքի, այլ ահագին լուրջ բանի մասին է։ Ի դեպ՝ այս օրերին գյուղապետը փորձել է տարբեր լրատվամիջոցներում հայտարարություններ տարածել, թե այս ամենը քաղաքական բեմադրություն է, եւ իր դեմ փորձում են դավեր նյութել ՀՅԴ-ականները։ Իրականում, սակայն, տեղի ունեցածը որեւէ կերպ չի առնչվում նախընտրական զարգացումների հետ։ Այդ մասին վստահեցնում են տուժածի զավակները։

Մինչ քննչական մարմինները մեղադրանք են առաջադրում, զուգահեռաբար մարզի ՀՀԿ պատասխանատուն իր մոտ է կանչել գյուղապետին` նրանից տեղեկանալու կատարվածի մասին։ Գյուղապետն էլ իր հերթին երդում-պատառ է կերել, թե ինքն ու իր որդին կապ չունեն տեղի ունեցածի հետ։ Մինչդեռ տիկին Վարդանյանի դուստրը՝ Աննան, մեզ հետ զրույցում ասաց, թե երդումը իրավական կատեգորիա չէ, եւ իրենց համար նման կարգի հայտարարությունները ոչինչ են։ Հիշեցնենք, որ գյուղապետի որդի Արթուրը նախ թոշակառու տիկնոջ գլխին բռունցքով հարվածել ու գետին է տապալել, ապա կնոջը ընկած վիճակում սկսել է ոտքերով եւ ձեռքերով հարվածել։ Ի դեպ՝ Արթուր Ղրզոյանն աշխատում է Գյումրիի գազի գրասենյակում։

Շիրակի մարզի ՀՀԿ պատասխանատու Սահակ Մինասյանն երեկ այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, որպեսզի հենց նրանից պարզեինք, թե ի՞նչ է նրան պատմել գյուղապետի թեկնածուն։ Փոխարենը Վարդանյաններից տեղեկացանք, որ Մինասյանը զանգահարել է նաեւ տիկնոջ որդուն, որը Երեւանում է եղել (նա Երեւանում է աշխատում)։ Ահարոն Վարդանյանը «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց, որ Մինասյանն իրենից հետաքրքրվել է, թե որտե՞ղ է ինքը։ Վերջինս պատասխանել է՝ Երեւանում։ Նա էլ հակադարձել է, թե Միշան էր եկել Գյումրի ու վերջ։ Ամենայն հավանականությամբ Շիրակի մարզի ՀՀԿ պատասխանատուն որոշել է հանդիպում կազմակերպել Վարդանյանների եւ գյուղապետի միջեւ, սակայն չի ստացվել։

Տեղի ունեցածն, անշուշտ, շարունակելու է մնալ մեր ուշադրության կենտրոնում։ Հիմա գյուղապետի որդու դեմ քրեական գործ է հարուցված։ Բայց ճիշտ ժամանակն է, որ գյուղապետի դեմ էլ քրեական գործ հարուցվի ընտրացուցակները կեղծելու փաստով։ Մենք հասցե առ հասցե ներկայացրել ենք, թե որ տան վրա քանի ավել մարդ է գրանցել գյուղապետը։ Հրապարակել ենք կեղծ գրանցվածների անուն-ազգանուն-հայրանունները, իսկ սա կոնկրետ փաստարկված հաղորդագրություն է հանցագործության մասին։ Այս իրավիճակում ՀՀ գլխավոր դատախազությանը առնվազն մնում էր հանձնարարել փաստի առնչությամբ նյութեր նախապատրաստել եւ ուղարկել համապատասխան մարմնին քննության։ Սրա փոխարեն՝ գյուղապետի որդու դեմ թեթեւ հոդվածով մեղադրանք է առաջադրվում, իսկ գյուղապետն էլ շարունակում է մեծ-մեծ խոսել տարբեր հարթակներից, այդ թվում` լրատվամիջոցների էջերից։ Ի դեպ՝ «ՉԻ» ձեռքի տակ են այն բոլոր ցուցակները, որոնք փաստում են կեղծ գրանցումների մասին։ Մենք պատրաստ ենք մեր ձեռքի տակ եղած իրեղեն ապացույցը ներկայացնել համապատասխան մարմնին։

Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մեր հրապարակումներից հետո խմբագրությունը նամակ է ստացել Քննչական կոմիտեից կամ դատախազությունից հետեւյալ բովանդակությամբ՝ խնդրում ենք մեզ տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն հրապարակման առնչությամբ կամ նշել տեղեկատվության աղբյուրը։ Բոլոր դեպքերում մենք հրաժարվել ենք համագործակցել քննչական մարմինների ներկայացուցիչների հետ՝ նշելով, թե մեր լրագրողներն օգտվում են իրենց սահմանադրական իրավունքից եւ չեն ցանկանում հրապարակումների մասով առնչվել իրավապահների հետ։ Հիմա՝ այս դեպքում, մենք պատրաստ ենք ներկայացնել մեր ձեռքի տակ եղած ընտրական ցուցակները, որտեղ աղաղակող կեղծիքներ կան։ Թող իրավապահ մարմինները պարզեն, թե ինչ առնչություն ունի այդ ամենի հետ գյուղապետի ՀՀԿ-ական թեկնածուն։

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված