«Չեմ ուզում բացել փակագծերը«․ Մենչ
LifeՀեռուստադիտողը շուրջ 3 տարի է` հետեւում է «Ֆուլ Հաուս»-ի զարգացումներին: Ավարտին է մոտենում հումորային նախագծի 6-րդ եթերաշրջանը. այսօր կցուցադրվի վերջին սերիան: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է սիթքոմի պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը:
«Վերջին սերիայում հարսանիք չի լինի: Կարծես ավանդույթ դարձած նոր երգի պրեմիերայի ականատես եւս չենք լինի: Չեմ ուզում բացել փակագծերը, թե ինչպիսի ավարտ կունենա այս եթերաշրջանը: Միայն նշեմ, որ շատերի համար սպասելի կամ գուցե ոչ այնքան հանգուցալուծում կլինի»,-ասել է նա:
Մենչն առայժմ դժվարանում է պատասխանել, թե արդյոք սիթքոմը շարունակություն կունենա: Փոխարենը վստահեցրել է, որ համերգային ելույթները չեն դադարեցնի. «Հուլիսի 26, 27, 28-ին հանդես կգանք Երեւանում, հոկտեմբերին կմեկնենք Եվրոպա, իսկ նոյեմբերին` Միացյալ Նահանգներ»:
Պրոդյուսերն անդրադարձել է նաեւ «Ֆուլ Հաուս»-ի՝ վերջերս ցուցադրված «Դոմինո»-ի հետ համատեղ սերիային: Նրա խոսքով` մտահղացումն իրենց ստեղծագործական խմբինն է եղել, կարծում է՝ հետաքրքիր սերիա են ստացել: