Սերժ Սարգսյանի նոր խոստումը
ՔաղաքականությունԼրագիր / Խորհրդարանի աշխատանքների մեկնարկին Սերժ Սարգսյանի ելույթը շատերը գնահատել են որպես ծրագրային, քանի որ նա ներկայացրել է 2040 թ. դրությամբ Հայաստանի իր տեսլականը՝ 4 մլն բնակչությամբ համեմատաբար բարեկեցիկ երկիր, ՀՆԱ-ի մի քանի անգամ մեծացում, Ղարաբաղի խնդրի կարգավորում առնվազն Կազանի փաստաթղթի հիման վրա, եւ այլն:
Ավելին, այս «ծրագրային» ելույթը շատերին առիթ է տվել եզրահանգել, որ դա ոչ թե հեռացող ղեկավարի, այլ առնվազն մինչեւ 2040 թ. իշխանության հավակնություն ունեցողի ելույթ էր, քանի որ տեսլականը տեսլական, բայց օրինակ կարող են լինել այլ հավակնոտ ծրագրեր ու առաջարկներ առաջիկա երկու տասնամյակի համար: Բայց ո՞վ է ներկայացրել նման ծրագիր:
Սերժ Սարգսյանի այս ելույթը դարձել է քննարկումների, հումորի, քննադատության առարկա, հարցադրումներ են արվում դրանց իրականություն դառնալու մեխանիզմների, հնարավորությունների, ներկայիս «մեկնարկային» իրավիճակի հետ համեմատության վերաբերյալ:
շարունակությունը՝ կայքում