Հայերեն


Հայաստանում ֆորս-մաժոր է հնարավոր. Ումի՞ց է կախված լինելու վարչապետի հարցը

Քաղաքականություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է անկախ վերլուծաբան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքական աշխարհագրության ամբիոնի ասպիրանտ Էդգար Վարդանյանը։

– Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում առկա իրավիճակը։ Հերթական ընտրություններ կլինեն հինգ տարի հետո, բայց արդյո՞ք այս տարիների ընթացքում հասարակությունը կհամակերպվի, և արտաընտրական զարգացումներ, ֆորս-մաժորներ չե՞ն լինի։

– Անկայուն քաղաքական և տնտեսական համակարգ ունեցող երկրներում ֆորս-մաժորներ լինելու հավանականությունը միշտ էլ մեծ է։ Հայաստանն այդպիսի երկիր է, և այստեղ կա մեծ անջրպետ՝ հռչակված գաղափարների և իրականության միջև։ Կա նաև հանրության մի զգալի հատված, որ այս ամենը չի ընդունում և անընդհատ վիճարկում է առկա խաղի կանոնները։ Նաև մենք տեսնում ենք, որ իշխանության ներսում անընդհատ տեղի են ունենում գործընթացներ՝ իշխանության վերարտադրության, իշխանության ամրապնդման ուղղությամբ։ Այդ գործընթացները շատ դեպքերում բավականին կոնֆլիկտային են, շատ հաճախ էլիտայի տարբեր ներկայացուցիչներ բախվում են իրար, և որոշակի օպերացիաների արդյունքում է հնարավոր լինում որոշակիորեն կայունացնել իրավիճակը։

Հասկանալի է, որ ֆորս-մաժորների համար տարբեր գործոններ են հարկավոր, դրանք անկանխատեսելի են, և հենց դրա համար են կոչվում ֆորս-մաժորներ։ Թե ինչ զարգացումներ կարող են լինել՝ մենք հիմա կարող ենք միայն մոտավոր սցենարներ ընդգծել։ Նախ հնարավոր է ներքաղաքական լարում տեղի ունենա այն ժամանակ, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը։ Չնայած այն փաստին, որ ընտրական ցիկլ չկա, փոխվելու է երկրի ղեկավարը։ Ինչո՞ւ եմ ասում, որ լարումներ են հնարավոր, որովհետև նախևառաջ մինչ այժմ հայտարարված չէ, թե ով է լինելու վարչապետ, հայտարարված չէ, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու ներկայիս նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը։ Մենք նաև գիտենք, թե ինչպիսի վերաբերմունք կա հանրության մի զգալի հատվածի կողմից ներկայումս նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ։ Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ժամանակ առ ժամանակ հանրային պոռթկումներ են լինում, ապա ֆորս-մաժորները միանգամայն հնարավոր են։ Հայաստանն այդ առումով տարբերվում է հետխորհրդային մի շարք երկրներից, որոնք ավելի ավտորիտար են, և գործող իշխանության վերարտադրությունը և մի քանի անգամ պաշտոն զբաղեցնելը խնդիր չեն հարուցում։ Հայաստանն այդպիսի երկիր չէ։ Մեզ մոտ ավելի զարգացած քաղաքական և քաղաքացիական ընդդիմություն կա, եթե, իհարկե համեմատվենք, Տաջիկստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի հետ։

հաջորդիվ՝ այստեղ

Մոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված