Աշտարակի ձորում արջը վնասել է աղջկա ձեռքը
ՀասարակությունԱշտարակի ձորում այսօր` հունիսի 4-ին, արջը վնասել է մի աղջկա ձեռքը: NEWS.am-ին ականատեսներից մեկը հայտնեց, որ «Ձոր Աշտարակ» կոչվող ռեստորանի տարածքում գտնվող գազանանոցի արջերից մեկը ճանկռել է 23-ամյա աղջկա ձեռքը, երբ նա ձեռքը տարել է վանդակից ներս` արջին շոյելու: Ներկաները կարողացել են ժամանակին աղջկան օգնության հասնել եւ ազատել արջի ճանկերից: Տուժած աղջիկը տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:
NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ նա ընդունվել է Վիրաբուժական բաժանմունք, լուրջ վնասվածքներ չի ունեցել, ձեռքի վերքը մշակվել է եւ ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել հիվանդանոցից: