Հայերեն

Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը:

Այսպիսով, նաև դատելով նախանական արձագանքներից, փաշինյանական իշխանությունն ինտենսիվ նախընտրական քարոզչության ևս մեկ շոշափելի թեմա է ստացել: Ավելին, այդ թեման հնարավոր բոլոր տարբերակներով, հատկապես առաջիկայում ինտենսիվ տարփողելու է: Ու արդեն տարփողում է:

Ինչ վերաբերում է փաստաթղթին, ապա այն մասնագետները համարում են դասական առումով «մտադրությունների հուշագիր», որը երկուստեք իրավական պարտադիր ուժ չունի, պարտավորվածություն չի ենթադրում: Իրենք՝ ստորագրողները կամ հրապարակողները, գործածում են «ուրվագիծ» եզրույթը: Իսկ բուն փաստաթղթում «մտադիր» բառը կրկնվում է առնվազն 8 անգամ:

Կարևորը, սակայն, այն է, որ այս համատեղ հայտարարությունը կամ փաստաթուղթը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանային հետաքրքրություններ ունեցող խոշոր տերությունների կողմից միարժեքորեն չի ընդունվի: Ասենք, դա միանգամայն կանախատեսելի էր:

Տեսեք, ըստ ԹՐԻՓՓ-ի ուրվագծի, Միացյալ Նահանգները հայ-իրանական սահմանի վրա, կարելի է ասել, 99 տարով ստանում է իրավունք՝ շահագործել Հայաստանի տարածքը՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար անխոչընդոտ ու անվերահսկելի կապի և ապրանքաշրջանառության ճանապարհ կառուցելով ու սպասարկելով: Նախքան մյուս դետալներին անդրադառնելը, արժե ընդգծել, որ հարևան ու բարեկամական Իրանն ամենևին ոգևորված չէ նման հառանկարից, կոնկրետ այն բանից, որ Հայաստան-Իրան սահմանագոտին գործնականում անցնում է ամերիկյան ինչ-որ ընկերության:

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին գործնականում հաստատեց մեր այս դիտարկումները՝ երեկ մասնավորապես հայտարարելով. «Ինչ վերաբերում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություններին, մեր դիրքորոշումը հստակ է. մենք մեր հայ գործընկերներին հայտնել ենք, որ վստահում ենք ձեզ, սակայն մենք գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որը գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։ Մենք չենք վստահում ԱՄՆ-ին։ Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել այս նախագիծը (TRIPP) իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար»:

Ինչ վերաբերում է փաստաթղթի այլ մանրամասնություններին, ապա դրա հայերեն տեքստը ԱԳՆ կայքում զետեղված է, և ցանկացած ոք, առանց կողմնակի հուշումների, կարող է բացել, կարդալ, պատկերացում կազմել: Նշենք միայն, որ, ըստ փաստաթղթի, «Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74 % մասնաբաժինը և պահպանել 26 % մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավել յալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49 %»:

Բայց այս ամենի մեջ հետաքրքիր է երկուերեք այլ կարևոր հանգամանք: Առաջին. տարածաշրջանային անվտանգությունը հարցականի տակ դնող և նորանոր սպառնալիքներ ձևավորող այս ձեռնարկման շուրջ Փաշինյանի իշխանությունը բանակցել ու այն ընդունել է գերազանցապես «բիզնես» մոտեցմամբ, ավելի պարզ՝ ինչ-որ կռճոններ պոկելու տրամաբանությամբ: Ու այս փաստաթղթի առնչությամբ Փաշինյանի երեկվա հայտարարությունն էլ, թե ներհոսելու են խոշոր ներդրումներ, գրեթե ներդրումային հեղեղ է լինելու, ասվածի ամենից ցայտուն ապացույցն են:

Այս տրամաբանության մեջ է նաև տոկոսային «բաշխումը»: ԱԳ նախարարն ասում է. «Դե, մեծ հաշվով բանակցությունների արդյունք է, արտացոլում է երկրների ներդրումները։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու։ Հայաստանն իր կողմից հիմնական բանը, որ ներդնելու է, մեծ հաշվով կառուցապատման իրավունք է։ Կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է, ընդ որում խոսքը առաջիկա 49 տարվա մասին է»։ Այսինքն, Հայաստանի տարածքը, որ 49 (99) տարով «վարձակալության» է տրվում այլ երկրի, փաստացի արժեք չունի, հաշվարկը միայն ներդրումներով է կատարվում:

Ու հենց այստեղ մոտենում ենք հիմնական կետերից ևս մեկին. «Թրամփի ուղու» նախատեսվող աշխատակարգն այնպիսին է նախանշվում, որ, ըստ դրա, թուրքերն ու ադրբեջանցիները, ինչպես ասվում է, շվշվացնելով, ազատորեն, մեր երկրի տարածքով, ամերիկյան ինչ-որ անհասկանալի ընկերության աջակցությամբ գնալու և գալու են՝ ադրբեջանական տարածքից դեպի Նախիջևան, Նախիջևանից՝ դեպի ադրբեջանական տարածք: Մեծ հաշվով, դա այն է, ինչը ադրբեջանական և թուրքական պաշտոնյաները նշում են որպես «Զանգեզուրի միջանցք»: Հիմա Փաշինյանն ու ԱՄՆ «խաղաղասեր» վարչախումբը ինչ անվանում ու փաթեթավորում էլ տան այդ ամենին, դա «Զանգեզուրի միջանցք» է, իսկ եթե իրերը լիարժեք կոչենք իրենց անուններով, ապա հենց «թուրանական միջանցք»:

Եվս մեկ հատկանշական պահ. հիշյալ փաստաթղթում ուղիղ 15 անգամ գործածված են «ինքնիշխան» և «ինքնիշխանություն» եզրույթները: Բայց այն, ինչ նախատեսվում է իրականացնել, գործնականում ոչ միայն կապ չունի ինքնիշխանության հետ, այլ հենց ինքնիշխանության, ինքնուրույնության կոնկրետ, աշխարհագրորեն նախանշված կորուստ է: Իսկ ուրիշ ինչպե՞ս անվանել այն, երբ մի պետություն (Հայաստանը) իր տարածքի մի ահռելի մաս, այն էլ՝ ռազմավարական նշանակության մաս, հանձնում է մեկ այլ պետության (ձևականորեն՝ ԱՄՆ-ին) շահագործմանն ու վերահսկողությանը:

Այդտեղ ուզում ես 15, ուզում ես 115 անգամ գրիր «ինքնիշխան», պարզից էլ պարզ է, որ դա իմպերիալիստական պարտադրանք ու զավթում է, որը միգուցե շատ է համապատասխանում ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի շահերին և գրեթե չի համապատասխանում Հայաստանի շահերին:

Ու որպեսզի դա ավելի պարզորոշ ընկալեք, ընդամենը 1 վայրկյանով պատկերացրեք, թե ի՞նչ կկատարվեր, եթե դրա նման մի պայմանագիր կնքվեր, ասենք, Ռուսաստանի հետ: Հա, բայց ականջախեցիները փակեք, նոր պատկերացրեք, քանզի վայնասունի ձայնը կխլացներ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցները
Ամենադիտված