Ղարաբաղի բանակի հրամանատարը՝ սահմանի վիճակի մասին
Բաց մի թողեքՍահմանային իրավիճակն այսօրվա դրությամբ կարելի է գնահատել կայուն լարված, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ Պաշպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։
«Նախորդ ամիսների հետ համեմատած որոշակի նվազում կա, չնայած ժամանակ առ ժամանակ լարվածության աճ է լինում և դա երկար չի տևում։ Եթե համեմատելու լինենք ապրիլյան գործողություններից հետո իրավիճակի հետ, լարվածությունը մի քանի անգամ նվազել է բոլոր առումներով», – ասաց ՊԲ հրամանատարը։
Անդրադառնալով տարբեր տրամաչափերի զենքերից արձակած կրակոցներին` ՊԲ հրամանատարը նշեց, որ դրանք ևս նվազել են. «2016 թվականի համամետ մի քանի անգամ քիչ է այդ խախտումների քանակը և, կարելի ասել, որակական տարբերություններ կան: Մեր կողմից տրված պատասխանները նպատակային են, տրվել են այնպիսի պատասխաններ, որ փորձ չձեռնարկեն նման հարվածներ հասցնելու: Աշխատել ենք այնպես անել, որ նրանց տված վնասը ավելի շատ լինի, քան իրենց կողմից մեզ հասցվածը»,- հավելեց Լ. Մնացականյանը: Հարցին` հնարավոր համարո՞ւմ է, որ ադրբեջանական կողմից լայնածավալ գործողությունները կվերսկսվեն, նա պատասխանեց. «Իհարկե, Արդբեջանն ամեն ինչ անելու է որպեսզի առաջնագծում միշտ լարվածությունը պահպանվի, գնալով աշխատելու է որպեսզի մեզ վնասներ հասցնի, մենք էլ ամեն ինչ անելու ենք, որպեսզի համարժեք պատասխան տանք և անհրաժեշտության դեպքում, երբ նպատակահարմար գտնենք, վերջնական հարված հասցնենք»:
Գլխավոր Թողարկում