Հունիսի 3-ի հարսանիքները. Արտակն ու կինը`տարազներով, Ալեքսյանյանի դուստը`Z.Murad-ի զգեստով
ԱմենաընթերցվածՀարսանիքները, բնականաբար շատ տարբեր են եղել:
Ֆրանկ Էնգելի ու Տաթեւ Մանուկյանի սիրո պատմության մասին հանրությանը հայտնի էր դարձել մի քանի ամիս առաջ: Շատերին հետաքրքրում էր, թե որտեղ կանցնի նրանց հարսանյաց արարողությունը, կպահպանվեն հայկական ավանդույները, թե՝ ոչ:


Լուսանկարներից երևում է, որ զույգի հարսանիքը եղել է հայկական: Նրանց պսակադրությունը կայացել է Խոր Վիրապ վանքում: Կնքահայրը ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն է: Պսակադրությունը կատարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Ուշագրավ է, որ հասրանեկան ծաղկեփնջի փոխարեն Տաթեւը ցորենի փունջ է բռնել: Ավելի վաղ զույգը նշել էր, որ իրենց հարսանիքը տեղի է ունենալու Հայաստանում եւ Արցախում:

Արտակ Բեգլարյանի ու Արմինե Վարդանյանի հարսանիքը տեղի է ունեցել Արցախում: Այն անցել է հայկական ավանդույթների համաձայն: Անգամ հարսի սպիտակ զգեստը հայկական տարազի տարրեր է ունեցել: Նրանց կնքահայրը եղել է Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը:


Սամվել Ալեքսանյանի դուստրն ու նրա ընտրյալը պսակադրվել են Երեւանի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Այնուհետեւ իրենց միությունը նշել են Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանային համալիրում։ Հարսը կրել է աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad-ի զգեստը։ Նրա դիմահարդարումը կատարել է Հայաստանում հայտնի Ագա Քանքանյանը։
Հասրանիքի լուսանկարներից երեւում է, որ կազմակերպիչներն ուշադրություն են դարձրել ժամանակակից տրենդներին, տարբեր տարրեր են ներառել մեր օրերում սոցիալական ցանցերում, հատկապես ինստագրամում տեղ գտնող հարսանեկան լուսանկարներից:
