Վտանգավոր զարգացումներ Կատարի շուրջ․ Նոր մարտահրավեր Հայաստանի համար
ՔաղաքականությունԱռաջին / Զարմանալի հատկություն ունի Սերժ Սարգսյանը: Նա միշտ հաջողացնում է անել քայլեր, որոնք հակադրության մեջ են մտնում միջազգային համատեքստի, ընդհանուր միտումների հետ: Ճիշտ այն օրերին, երբ Սարգսյանը վերացրեց առանց վիզային ռեժիմը Կատարի քաղաքացիների հետ՝ այդ երկրից ներդրումներ ապահովելու խիստ մշուշոտ հեռանկարով, արաբական այդ միապետությունը հայտնվեց միջազգային սկանդալի կիզակետում՝ իզգոյացման ակնհայտ հեռանկարով:
Կատարի հետ դիվանագիտական հարաբերություններն արդեն իսկ խզել են Սաուդյան Արաբիան, Էմիրաթները, Եգիպտոսն ու Բահրեյնը։ Կատարը մեղադրվոմ է Բահրեյնի ներքին գործերին միջամտելու և ահաբեկչությանը սատարելու մեջ: Իրանից ու Ռուսաստանից դեռ հայտարարություններ առայժմ չկան, Վաշինգտոնում ակնհայտ խուճապ է, որովհետև, ըստ էության, չեղարկվում են Թրամփի առաջին օտարերկրյա այցի արդյունքները, որոք վերաբերում էին սուննիական աշխարհի համախմբմանը՝ ընդդեմ Իրանի:
Ամերիկացիները կոչ են անում բանակցել ու ընդհանուր հայտարարի գալ։ Թրամփի վարչակազմը շուրջ 300 միլիարդի սպառազինության պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի հետ և լուրջ հույսեր է կապում այս պետության հետ՝ տարածաշրջանում իր ազդեցությունը հզորացնելու համար։ Իսկ այսօրվա զարգացումները, իհարկե, ԱՄՆ-ին նման հնարավորություն չեն տալու՝ վտանգի տակ դնելով Թրամփի ռեգիոնալ քաղաքականությունը։
շարունակությունը՝ կայքում