Այս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա Ղահրամանյան
ՔաղաքականությունՄարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ։
Երբ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ է, նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ, իսկ այդ աշխատավարձի 46 տոկոսը ծախսվում է ջեռուցման վրա, միայն այս տարվա բյուջեով, այսինքն, մեզ հասանելի բաց տվյալներով, նախագահի, խորհրդարանի ու վարչապետի (առանց տեսչական ու ենթակա այլ մարմինների) աշխատակազմերի համար նախատեսվում է 16.7 մլրդ դրամ պարգևավճար։
Մենք նախատեսում ենք նոր KPI-ների ներդրման միջոցով գնահատել արդյունքը` հաշվելի, չափելի տնտեսական էֆեկտը, ապա պետական ապարատին պարգևատրել։
Հ.Գ. ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանին հորդորում եմ շատ ուշադիր լսել հատկապես պետական ապարատի գործունեության արդյունավետության գնահատման մեխանիզմներին վերաբերելի հատվածը։