Իրանում զոհեր կան․ համաճարակ է բռնկվել / լուսանկարներ
ԱշխարհԻրանում 31 մարդ վարակվել է Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդով: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը:
Վարակվածներից 3-ը մահացել է, նրանցից մեկը հղի կին է եղել: Մասնագետները հատուկ հետաքննություն կկատարեն կնոջ մահվան իրական պատճառը պարզելու համար:
Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդը մարդու սուր վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է տզերի խայթոցներից հետո, պայմանավորված է Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի վիրուսով: 1-3 օրում (առավելագույնը՝ 9 օր) հիվանդությունն առաջացնում է ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, թուլություն, հոդացավ, սրտխառնոց, փսխում:
Իրանի առողջապահության նախարարությունն անասնապահությամբ զբաղվող մարդկանց խորհուրդ է տալիս պաշտպանիչ միջոց օգտագործել, մասնավորապես՝ ձեռնոցներ, երկարաճիտ կոշիկներ, հատուկ հագուստ: