Հայերեն

Աշխարհը երեկ փոխվել է. ինչպես դա կազդի Ղարաբաղի վրա

Աշխարհ

ԼՐԱԳԻՐ / Երեկ աշխարհը փոխվել է, եւ հունիսի 3-ին Լոնդոնի ահաբեկչությունը պատմության մեջ կմտնի որպես նոր դարաշրջանի սկիզբ:
Լոնդոնի ահաբեկչությունը վերջին կաթիլն էր արեւմտյան առաջնորդների համբերության բաժակում: Վերջին շրջանում ահաբեկչական գործողությունները հաճախակի են դարձել, սակայն ամեն անգամ արեւմտյան առաջնորդները հայտարարում էին, որ ահաբեկիչներին չի հաջողվում ստիպել արեւմտյան աշխարհին հետ կանգնել հանդուրժողականության, հավասարության եւ մուլտիկուլտուրալիզմի ուղուց: Այլ խոսքով, Արեւմուտքը հայտարարում էր, որ մտադիր չէ միջքաղաքակրթական կոնֆլիկտի, «խաչակրաց արշավանքների» գնալ: Արեւմուտքը հայտարարում էր, որ չի պատրաստվում կիրառել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետն ահաբեկչական սպառնալիքի դեմ, որն ակնհայտորեն ֆինասնավորվում է ինչ-որ տեղից:
Արեւմուտքի քաղաքականության փոփոխությունն աստիճանաբար է եղել: Մի քանի տարի առաջ Գերմանիան ու Բրիտանիան հայտարարեցին մուլտիկուլտուրալիզմից հրաժարվելու մասին: Գերմանիան հայտարարեց, որ երկրում գտնվող միգրանտները պետք է ապրեն գերմանական օրենքներով: Մուլտիկուլտուրալիզմից հրաժարվելուց հետո Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերություններն սկսեցին սրվել, որի գագաթնակետն էր Հայոց ցեղասպանության ճանաչումը Բունդեսթագում: Այժմ էլ Գերմանիան հայտարարել է Ինջիրլիքից զորքերը դուրս բերելու մտադրության մասին:
Ավելի վաղ՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ պահանջով առաջին ու միակ անգամ կիրառվել է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետը, եւ դաշինքը մտել է Աֆղանստան: Այն ժամանակ հայտնվեց իսլամական ռադիկալիզմ եզրն ու դրա սպառնալիքը:
Այժմ իրավիճակն արմատապես փոխվել է: Լոնդոնում ահաբեկչությունից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պոլիտկոռեկտությունից հրաժարվելու ժամանակն է, եւ եթե «խելքի չգանք», ամեն ինչ ավելի վատ կլինի: Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է ռադիկալների դեմ քաղաքականության կոշտացման, այդ թվում ինտերնետի վերահսկողության մասին: Գերմանիան ու Ֆրանսիան ամենայն հավանականությամբ կաջակցեն այդ միջոցառումներին:
Արեւմուտքը երկար պայքարում էր՝ ընտրելով ժողովրդավարությունը ի վնաս անվտանգությանն ու քաղաքակրթական սպառնալիքին: Հիմա, ըստ երեւույթին, համբերության բաժակը լցվել է, եւ Արեւմուտքը փոխում է մարտավարությունը:
Դժվար է ասել, թե դա ինչի կհանգեցնի: Ժողովրդագիրներն ասում են, որ դա հազիվ թե բերի Եվրոպայից մուսուլմանների զանգվածային հեռացման, սակայն կոշտացում՝ հետեւաբար դիմադրություն ու բախում, անկասկած, կլինի:
Հայաստանը վաղուց գտնվում է միջքաղաքակրթական հակամարտության առաջնագծում: Ղարաբաղյան հակամարտությունը միջքաղաքակրթական հակամարտության տարրերից մեկն է: Երբ Արեւմուտքը հանդուրժողականությունը գերադասում էր անվտանգությունից, ղարաբաղյան կարգավորման առաջարկներում ներառվում էին «ադրբեջանցի փախստականների վերադարձը», «զորքերի դուրսբերումը» եւ այլն: Աստիճանաբար այդ կետերը հետին պլան մղվեցին, եւ առաջին պլան եկավ խաղաղության պահպանումն ու նոր պատերազմ թույլ չտալը: Ավելին, Արեւմտյան աշխարհը Հայաստանին «չդատապարտեց» ստատուս-քվոն պահպանելու եւ քաղաքակրթական սահմանը պահելու համար:
«Պոլիտկոռեկտությունից հրաժարվելուց» հետո ինչպե՞ս կփոխվի Արեւմուտքի վերաբերմունքը ղարաբաղյան կարգավորման նկատմամբ եւ կկոշտանա՞ վերաբերմունքն ահաբեկչության հանդեպ: Առավել եւս, որ ապրիլյան պատերազմից հետո, որն առանձնացավ ադրբեջանցիների անմարդկային դաժանությամբ, Ղարաբաղը սկսեց խոսել, որ պատերազմում է ահաբեկչության դեմ:
Արաբական աշխարհը զգացել է Արեւմուտքի տրամադրությունների կտրուկ փոփոխությունը: Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Եգիպտոսը խզել են հարաբերությունները Կատարի հետ՝ մեղադրելով ահաբեկչության ու ռադիկալիզմին աջակցելու մեջ: Հնարավոր է, արաբական երկրները համարել են, որ Արեւմուտքը եւս մեկ անգամ կարող է կիրառել 5-րդ կետը եւ շտապել են գցել պատասխանատվությունը:

Պուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան
Ամենադիտված