Հայերեն


Լավրովն անցել է կոշտ զգուշացումների

Քաղաքականություն

Կրեմլի պաշտոնական քարոզիչներ Սոլովյովի և Դուգինի՝ Հայաստանի հասցեին արված կոշտ հայտարարություններից հետո երեկ ոչ պակաս կոշտ հայտարարությունների է անցել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ճիշտ է՝ դիվանագիտական ձևակերպումներով, սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում։ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունների կողմից Ռուսաստանին ուղղված «հիբրիդային սպառնալիքների» վերաբերյալ մեղադրանքները տարակուսանք են առաջացնում Մոսկվայում։ Ասուլիսում լրագրողներից մեկը նշել է, որ ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը մեծ մասամբ ներկայացվում է որպես Ռուսաստանից բխող «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքար։ Լավրովը պատասխանել է, որ Ռուսաստանը ցավով է հետևում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ վերջերս թե՛ վարչապետը, թե՛ ԱԺ խոսնակը չեն հերքել, որ Հայաստանի դեմ ուղղված «հիբրիդային սպառնալիքները» իբր բխում են նաև Ռուսաստանի կողմից։ «Հայտարարությունները տարակուսանք են առաջացնում։

ԵՄ-ի հետ մերձեցումը անհետևանք չի անցնում։ Հենց ԵՄ-ն է անընդհատ պնդում «Ռուսաստանից բխող հիբրիդային սպառնալիքների» մասին։ ԵՄ-ն փող է տալիս դրա համար․ վերջերս խոսվեց 15 մլն եվրոյի մասին։ Կասկած չունեմ, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի մեր հայ բարեկամներին հատուցել այդ տրանշի յուրաքանչյուր ցենտի համար», — նշել է ՌԴ արտգործնախարարը։ Նա անդրադարձել է նաև ԵՄ—ԵԱՏՄ դիլեմային՝ նշելով, թե այդ հարցերը բազմիցս քննարկել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության գործունեության սկզբունքներին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ անհնար է անցնել Եվրամիության չափանիշներին՝ մնալով ԵԱՏՄ անդամ։ Դա մեկ անգամ չէ, որ մեր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պարզաբանել է իր հայ գործընկերոջ հետ շփումներում», — ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ դա տեխնիկապես ուղղակի հնարավոր չէ։ Եվ անհամատեղելի է ոչ միայն այն պատճառով, որ առևտրում, ներդրումներում առկա նորմերը տարբեր են, այլև որ Բրյուսելը համառորեն առաջ է տանում Հայաստանի նորմատիվային բազան՝ ըստ իր չափանիշների։ Ռուսաստանի արտգործնախարարի այս հայտարարությունները բավական լուրջ են, և հայկական կողմը պետք է առավելագույն զսպվածություն ու զգուշավորություն դրսևորի։

Տաթևիկ Մուրադյան

Իսրայելը ձեռնամուխ է եղել պաղեստինցի փախստականներին օգնող ՄԱԿ-ի գործակալության կենտրոնակայանի քանդման աշխատանքներինՀայաստանի իշխանությունները միտումնավոր թալանում են ժողովրդին. բնակչության գրպանից ամեն օր ավելի քան 500 միլիոն դրամ է կորզվում Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համարԱդրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված Ստեփանակերտի վերաբնակեցումը Համաշխարհային հացահատիկի պաշարները կկրճատվեն․ կանխատեսում Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունըՄեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասինԵթե ընդդիմության մեկ բևեռ ձևավորվի, ես պատրաստ եմ այդ ցուցակում չլինելՔիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան10 դրամ․ սա մեր երկրի ապագա վարչապետի 10 տարվա աշխատավարձն է․ Նարեկ ԿարապետյանԵս չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. ԹրամփՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը Մենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունիցԵս նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Ով է մտածում թոշակառուի մասին, իսկ ով իր դրամապանակը ուռեցնելու մասին․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխությունից հետո օրենքի խախտումներին պետք է տրվի իրավական գնահատական․ Ավետիք Չալաբյան«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն՝ «8 կանչի» վերաբերյալՀարություն Մկրտչյանը ներողություն կխնդրի Սամվել ԿարապետյանիցԱնվտանգություն և ինքնիշխանություն. Հայաստանի մարտահրավերները Հարավային Կովկասում Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 6 մլրդ ՀՀ դրամովԻշխանությունը հերթական անգամ փորձում է մանիպուլացնել մեր ժողովրդին․ Դավիդ Ղազինյան Ունենալով 74%, ԱՄՆ կարող է իր չափաբաժինը փոխանցել երրորդ կողմին․ Արմեն ՄանվելյանԹրամփը նոր «ՄԱԿ» է ստեղծում՝ իր կողմը քաշելով Փաշինյանին ու Ալիևին Լավրովն անցել է կոշտ զգուշացումների Կրթությունն անկում է ապրում, թմրանյութերը ներխուժում են դպրոցներ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ունենք հստակ ճանապարհ. Շիրազ ՄանուկյանՑՈ՞ր քայլը կբարեփոխի Ձեր կյանք. 300000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում. Գոհար Մելոյան«Քաղպայմանագիրը» պատժեց սկանդալում հայտնված անկիրթ պատգամավորուհուն Իրանն ու Ռուսաստանը թույլ չեն տա, որ Թուրքիա գերիշխի Հարավային Կովկասում․ Մենուա ՍողոմոնյանԻշխանության ձեռքում ուժն է, մեր ձեռքում՝ խիղճն ու ճշմարտությունը․ Հովհաննես ԻշխանյանՉեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Արևային էներգիան կարող է խթանել էլեկտրամոբիլների թռիչքաձև աճըԱնկարայի բաց աջակցությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցըՏնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձներըԵՄ–ԵԱՏՄ երկընտրանքի գինը․ Լավրովի կոշտ ազդակներն ու Արման Աբովյանի գնահատականըՄեր ժողովուրդը չպետք է խաբվի այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությամբ. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ինչ է որոշվելու առաջիկա ընտրություններում, և ինչու պետք արժևորել յուրաքանչյուրիս սեփական մեկ ձայնը. Ավետիք ՉալաբյանՊաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է Եթե Թրամփը շարունակի 8 եվրոպական երկրի նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել՝ Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, ԵՄ-ն կպատասխանի անզիջում, միասնական և համաչափ պատասխանով. ֆոն դեր ԼեյենՍամվել Կարապետյանի՝ Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված 5 տնտեսական քայլերը․ Նարեկ ԿարապետյանԳորիսում սահնակով սահելիս անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մшhացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համարԵԱՀԿ «վերակենդանացումը» քիչ հավանական է, քանի որ այն դարձել է Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ օգտագործվող գործիք. ԼավրովԱԺ-ն ընդունեց պարտադիր զինծառայություն չանցած 27-37 տարեկան քաղաքացիներին վերաբերող օրենքի նախագիծըԱլիևի կառավարությունը ուղիղ ֆինանսավորում է Արևմտյան Ադրբեջան ծրագիրը. ուր է Կառավարության պատասխանըԿլոպը հստակ պատասխանել է «Ռեալ»-ը գլխավորելու վերաբերյալ լուրերին Կապույտի անեծքը. ինչու էր թագավորական հարսանիքներին թագուհու կապույտ հագուստը վատ նախանշան համարվումՆա ոչ մեկին պետք չի, որովհետև շուտով կհեռանա պաշտոնից. Թրամփը՝ Մակրոնի մասին
Ամենադիտված