Հայերեն

Թույլ մի տվեք ձեզ մոլորեցնել․ Հայաստանում կատարվողը իրավական հիմք չունի

Քաղաքականություն

 Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վերջին շրջանում ավելի ու ավելի են առաջացնում լուրջ մտահոգություններ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Գործող իշխանության վարքագիծը, իրավապաշտպանների և միջազգային փորձագետների գնահատմամբ, վաղուց անցել է թույլատրելիի սահմանները՝ խաթարելով իրավական պետության հիմքերը և խորացնելով հասարակական բևեռացումը։


 Այս մասին իր հրապարակային տեսաուղերձում խոսել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանը՝ Ռոբերտ Ամստերդամը։ Նրա գնահատմամբ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, 21-րդ դարում աննախադեպ է և չունի որևէ իրավական հիմնավորում։ Փաստաբանը կոշտ է արձանագրում, որ երկրի ղեկավարման ներկայիս մոդելը հիշեցնում է անցյալի մռայլ փորձերը, երբ քաղաքական իշխանությունը ճնշում էր այլակարծությունը և իրավունքը փոխարինում կամայականությամբ։


 Ամստերդամը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի բանտերում հայտնվել են քաղբանտարկյալներ, իսկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իրականացվում են հարձակումներ, որոնք հակասում են թե՛ ազգային ավանդույթներին, թե՛ իրավական նորմերին։ Նրա խոսքով՝ ցավալի է տեսնել, թե ինչպես քրիստոնեության օրրան համարվող երկիրը այսօր կանգնած է սեփական հոգևոր և արժեքային հիմքերի խաթարման վտանգի առաջ։


 Փաստաբանը գործող իշխանությունների վարքագիծը բնութագրել է որպես քաղաքական թուլության դրսևորում՝ ընդգծելով, որ նման կառավարման հետևանքները ձեռնտու են ոչ թե Հայաստանի քաղաքացիներին, այլ նրա հակառակորդներին։ Այս իրավիճակում, ըստ նրա, իրավունքի և օրենքի գերակայությունը զիջում է տեղը քաղաքական հաշվարկներին, ինչը խիստ վտանգավոր է պետության ապագայի համար։


 Ռոբերտ Ամստերդամը տեղեկացրել է, որ արդեն դիմել են Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին՝ ներկայացնելով բողոքներ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ իրականացվող հակաիրավական գործողությունների վերաբերյալ։ Նա վստահեցրել է, որ իրենք հետևողական են լինելու և կիրառելու են իրավական պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները՝ Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության համար։


 Իր խոսքը եզրափակելով՝ փաստաբանը հստակ ուղերձ է հղել հանրությանը՝ կոչ անելով չմոլորվել և չհամակերպվել ստեղծված իրավիճակի հետ, քանի որ Հայաստանում այսօր կատարվողը որևէ իրավական հիմք չունի և չի կարող արդարացվել ժողովրդավարության անվան տակ։


 Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող այս արշավը, իսկ արևմտյան կառույցների լռությունը, ավելի ու ավելի են խորացնում կասկածները, որ ժողովրդավարությունը կամ փոխարինվել է այլ անվանումով, կամ կանգնած է լիակատար վախճանի առաջ։

Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն Գրիգորյան
Ամենադիտված