«Սերժ Սարգսյանը դժվար վարչապետ դառնա»․ քաղաքագետը այլ ֆիգուրներ է տեսնում
ՔաղաքականությունՀայաստանում փոփոխություններ անընդհատ տեղի են ունենում: Մի քանի լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել նաև քաղաքական վերնախավում, պայքարը կշարունակվի նաև հաջորդ տարի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա կարծիքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսանը 2018 թվականին չի ստանձնի վարչապետի պաշտոնը: Քաղաքագետը հավելեց, որ այդ մրցակցության մեջ կան այլ անձինք:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանի վարչապետը, այդ հարցում էական փոփոխություններ չեն լինի, ստատուս քվոն կպահպանվի։ Ես չեմ կարծում, որ հարցը կկարգավորվի, կամ հակառակը՝ իրական պատերազմ կսկսվի»,- ընդգծեց քաղաքագետը։