Հայերեն

Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity – TRIPP) նախագիծը իրենից ներկայացնում է ժամանակակից միջազգային հարաբերություններին բնորոշ այնպիսի նախաձեռնություն, որտեղ տնտեսական գործիքակազմը, ենթակառուցվածքային ինտեգրացիան և քաղաքական միջնորդությունը միաձուլվում են մեկ միասնական ռազմավարության մեջ՝ խաղաղության հասնելու և կայունության ապահովման հավակնությամբ։ Այն ոչ միայն կոնկրետ աշխարհագրական կամ տրանսպորտային ծրագիր է, այլ նաև գաղափարական մոդել, որի հիմքում ընկած է այն կանխադրույթը, որ տնտեսական փոխկապակցվածությունը կարող է նվազեցնել հակամարտությունների հավանականությունը և ստեղծել շահերի այնպիսի խաչաձևում, որտեղ պատերազմը դառնում է ոչ ռացիոնալ ընտրություն։

TRIPP-ը այս իմաստով փորձ է ամերիկյան արտաքին քաղաքական մտածողության շրջանակում վերակենդանացնել «խաղաղություն՝ բարգավաճման միջոցով» տրամաբանությունը՝ չնայած միջազգային հարաբերություններում այսօր գերիշխող գլոբալ մրցակցության և տարածաշրջանային բևեռացումների պայմանների առկայությանը։ Սակայն նախագծի իրականացման հետ կապված առկա են կոնկրետ մտահոգություններ Հայաստանի ինքնիշխանության և շահերի ապահովման տեսանկյունից։ Նախ՝ տնտեսական ինտեգրացիայի վրա հիմնված խաղաղության մոդելը ենթադրում է հարաբերական հավասարակշռություն շահերի մեջ, մինչդեռ իրականում առկա է անհամաչափություն։ Բնականաբար, դա հասկանում են (հուսով ենք) նաև ՀՀ իշխանությունները՝ չնայած որ ցանկանում են հակառակը ցույց տալ։ Այս համատեքստում, օրինակ՝ ՀՀ արտգործնախարար Միրզոյանը ջանքուեռանդ չի խնայում, որպեսզի ցույց տա, թե TRIPP նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության փաստաթուղթն ինչքան «լավն է»։ Ավելին, նույնիսկ նման մի գրառում էր արել՝ պարզապես նշելով, որ այն «իսկապես լավն է»: Առաջին հերթին «լավը» դիվանագիտական բնորոշում չէ։ Չի կարող արդեն քանի տարի երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը պարզապես գրել «իսկապես լավն է», եթե այն... իսկապես «լավն» է: Ինչպես ասում են՝ անընդհատ հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա:

Մի խոսքով, իշխանությունների սևեռուն «կպչունությունն» ավելի շատ հակառակի մասին է վկայում։ Եթե փաստաթուղթը իրոք դրական է մեր շահերի տեսանկյունից, ապա փորձագետներն ու մարդիկ կկարդան և դրական գնահատական կտան, կարիք չկա այն արհեստականորեն գովերգել։ Ընդ որում, առանց փաստարկների, պարզապես գոռալով՝ հավատացեք, լավն է...

Իսկ հատկապես փորձագիտական հանրության և, ընդհանրապես, հասարակության շրջանում բազմաթիվ հարցեր են առաջ գալիս փաստաթղթին ծանոթանալուց հետո։ Օրինակ՝ եթե Հայաստանի ինքնիշխանությունը չի զիջվում, ապա ինչո՞ւ է իրականացվող ծրագրում Հայաստանի մասնաբաժինը կազմելու 26 % սկզբնական։ Չէ՞ որ գործ ունենք ՀՀ ինքնիշխան տարածքի հետ։ Անկախ ՀՀ պատմության ընթացքում երբեք չենք ունեցել նման նախադեպ, որ այսպիսի պայմաններով Հայաստանի տարածքն արտապատվիրակվի։ Մյուս կարևոր հարցն այն է, որ համաձայնությունը Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև է, ու բնական է, որ այն միայն երկկողմ պարտավորություններ պիտի նախատեսեր, սակայն Հայաստանը պարտավորվում է երրորդ կողմերի համար (Թուրքիա և Ադրբեջան) անխոչընդոտ երթուղի ապահովել։ Այնինչ, կարող էր փաստաթղթում ուղղակի նշվել տրանսպորտային կապի ապահովման մասին։

Իսկ այս հանգամանքն այլ կերպ, քան ՀՀ ինքնիշխանության կոնկրետ զիջում անվանել, ուղղակի հնարավոր չէ։ Եթե փաստաթղթում մի քանի անգամ նշված է «ինքնիշխանություն» բառը, դա իրականում դեռ ոչինչ չի փոխում։ Ավելին, հենց այն փաստը, որ նման կարգի միջազգային փաստաթղթում մոտ 20 անգամ շեշտվում է «ինքնիշխանությունը», ինքնին կասկածի տեղիք է տալիս, որ այն կազմողներն էլ հասկանում են ինչն ինչոց է և աչքներիս թոզ են փչում: Չնայած պարտված, Արցախը հանձնած ու զիջողականությունն իրենց համար արտաքին քաղաքական ուղեգիծ ընտրած իշխանություններից ուրիշ սպասում պետք էլ չէր ունենալ։ Նրանք ի վիճակի չեն բանակցային հարթակում կռիվ տալ Հայաստանի շահերի համար։

Կարևոր բացերից մեկն էլ այն է, որ Հայաստանի համար կոնկրետ երաշխիքներ չեն տրամադրվում։ Իսկ առանց երաշխիքների այս նախաձեռնությունը լուրջ վտանգներ է ստեղծում Հայաստանի համար։ Օրինակ՝ բացառված չէ, որ տարիներ անց ԱՄՆ-ում իշխանության գա այլ վարչակազմ, որին քիչ հետաքրքիր լինի Հարավային Կովկասը, ու ամերիկացիներն իրենց մասնաբաժինը վաճառեն ու դուրս գան մեր տարածաշրջանից։ Լիովին պարզ է, թե դրան ինչ կարող է հետևել։ Թուրքիայի ու Ադրբեջանի երազանքն է օկուպացնել Սյունիքը և իրականություն դարձնել պանթուրքական ծրագրերը։ Ուստի, հայկական կողմի առաջնահերթությունն այս տեսանկյունից ամերիկյան կողմից որոշակի երաշխիքներ ստանալն է։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ TRIPP-ի մասով անհանգստություններ ունեն Մոսկվան ու հատկապես Թեհրանը, որոնք պարբերաբար բարձրաձայնել են իրենց անհամաձայնության մասին։ Ու եթե ԱՄՆ-ը գտնվում է հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, ապա Ռուսաստանը և Իրանը տարածաշրջանային ուժեր են և մեծ ազդեցություն ունեն տեղի ունեցող գործընթացների վրա։ Ուստի, նրանց շահերը հաշվի չառնելը կամ նրանց ծրագրում ինչ-որ կերպ չընդգրկելը կարող է հետագայում անդառնալի հետևանքներ ունենալ հայկական կողմի համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն Մանվելյան
Ամենադիտված