Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն․ զոհվել է առնվազն 7 մարդ, 25-ը վիրավորվել են
Բաց մի թողեքՈւրբաթ օրը մահապարտ ահաբեկիչն ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթեցրել հարսանեկան արարողության ժամանակ Պակիստանի հյուսիս-արևմուտքում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, իսկ 25-ը վիրավորվել են, հայտնում է Associated Press-ը։
Տեղական ոստիկանության պետ Ադնան Խանի վկայությամբ, հարձակումը տեղի է ունեցել Նուր Ալամ Մեհսուդի տանը, որը կառավարամետ համայնքի առաջնորդ է Դերա Իսմայիլ Խան շրջանում՝ Խայբեր-Պախտունխվա նահանգում։ Նա նշել է, որ ոստիկանները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանցից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։
Արարողությունն ընթացքի մեջ էր, հյուրերը պարում էին թմբուկների հնչյունների ներքո, երբ մահապարտ ահաբեկիչը հարված հասցրեց։ Ոչ մի խմբավորում անմիջապես չի ստանձնել պատասխանատվությունը հարձակման համար։ Սակայն, ամենայն հավանականությամբ, կասկածը կընկնի պակիստանցի թալիբների վրա, որոնք հայտնի են նաև որպես «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» և վերջին տարիներին բազմաթիվ հարձակումներ են իրականացրել երկրում։