Սաքունցին կրակոցով սպանելու սպառնալիք են տվել
ՀասարակությունArmtimes.com-ը գրում է․
Հայտնի իրավապաշտպան Արթուր Սաքունցին դիմահար կրակոցով սպանելու սպառնալիք են տվել:
Այս մասին մեր զրույցում ասաց Սաքւոնցը՝ հավելելով, որ սպառնալիքները կապված են իր ֆեյսբուքյան մի գրառման հետ:
Մի քանի օր առաջ՝ հունիսի 2-ին իրավապաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որից հետո Աշոտ Ավանեսյան անունով մի օգտատեր սպառնացել էր սպանել իրավապաշտպանին: Սաքունցի այդ գրառումը ներկայացնում ենք ստորեւ. «Ես մի բան չեմ հասկանում՝ ուրեմն օրը ցերեկով առնվազն տասը մարդ եք սպանել, ապօրինաբար բանտարկել եք տարիներով, զրկել եք ունեցվածքից, տնից-տեղից, հարյուր հազարավորները թողել գնացել են պետությունից, ընկել են չոլերը՝ փախչելով Ձեր անպատիժ անարդարություններից, դեռ համարձակվում եք Ձեր մանկլավիկների միջոցով Ձեր հակամարդկային քաղաքականության, իշխանության դեմ դուրս եկածների հասցեին է՞լ հաչալ…
Լրի՞վ եք խելքներդ թռցրել, թե՞ մտածում եք՝ եթե ժողովուրդը համբերատար դեռ տանում է, այդպես էլ մնալու է, Դուք էլ Ձեր համար շարունակելու եք թալանել ու լափել…
Ձեր մանկլավիկ թղթակից, չգիտեմ ինչ սպասարկող բլոգեր է, խորհրդական է, փողով ստատուս գրող է, ինչ զահրումար է, հավաքեք ու ասեք ձայները կտրեն…
Թե՞ Ձեր համարձակությունը չի հերիքում, իրենց եք քսի տալիս հանրային դաշտ
Կոռեկտության սահմաններն անցածները կոռեկտության կոչ են անում, խելքի աշեցեք…»,- գրել էր Սաքունցը:
Այս գրառման տակ Աշոտ Ավանեսյան անունով օգտատերը սպանելու սպառնալիքներով գրառում է կատարել: «Սաքունց, ես քեզ սպանելու եմ. ադրբեջանամետ դիվերսանտ... դու Ալիևի ագենտն ես. քո նման վահանմարտիրոսյանների գլուխը կտրել է պետք. ամեն վայրկյան սպասիր ինձ. ես հետևից կրակողներից չեմ. կրակելու եմ դեմից, 2-3 մետրից, 9 մմ տրամաչափի փամփուշտով. սպասիր ինձ, Սաքունց»,- գրել է նա:
Սաքունցի հասցեին սպառնալիքներ հնչեցնող Աշոտ Ավանեսյանը տեղեկացանք, որ աշխատում է Զբաղվածության պետական գործակալությունում:
Սաքունը սպառնալիքների մասով հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: