Հայերեն

Միանում եմ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ դեմ Փաշինյանի կողմից սանձազեռծած արշավը դադարեցնելու հանրային պահանջի ստորագրահավաքին. Աննա Կոստանյան

Blog
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Միանում եմ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ կողմից ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ԱՐՇԱՎԸ դադարեցնելու հանրային պահանջի ստորագրահավաքին, որին միացել է 1000-ից ավելի ՀՀ քաղաքացի:

«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ԱՐՇԱՎԸ
Մենք՝ Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (ՀԱՍԵ), Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բոլոր հոգևորականներին, որոնք հայտնվել են Նիկոլ Փաշինյանի սանձազերծած հակաեկեղեցական արշավի և հալածանքների թիրախում։

Գիտակցելով, որ այդ արշավը հակաօրինական է ՀՀ Սահմանադրության և օրենսդրության տեսանկյունից ու հակասում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, խստորեն դատապարտում ենք Փաշինյանի և նրա որոշ աջակիցների այդ հանցավոր գործողությունները։

ՀՀ իշխանություններից պահանջում ենք.

 Անհապաղ դադարեցնել ՀԱՍԵ, Վեհափառ Հայրապետի և հոգևորականների դեմ սանձազերծած արշավը և որևէ պատրվակով այլևս երբեք չմիջամտել Եկեղեցու գործերին, ներքին կյանքին և ծեսերին։

 Անհապաղ ազատ արձակել անազատության մեջ գտնվող հոգևորականներին և դադարեցնել նրանց ապօրինի քրեական հետապնդումը։
 
 Ապօրինաբար զավթված Հովհաննավանքը անհապաղ վերադարձնել Մայր Աթոռի տնօրինությանը։ [Հավելում, 14 հունվարի, 2026]. Անհապաղ վերադարձնել Մայր Աթոռի տնօրինությանը ապօրինաբար զավթված Թալինի Սբ Աստվածածին եկեղեցին, Մասիս քաղաքի Սբ Թադեոս եկեղեցին և հովվատունը։

 Վերականգնել «Շողակաթ» հեռուստաընկերության հանրային կարգավիճակը և եթերը։

 Վերականգնել Վեհափառ Հայրապետի Ամանորի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստատեսությամբ իր ավանդական ժամին (դեկտ. 31, ժ. 23։40)։
 
 Հաշվի առնելով, որ վերոնշյալ հակաեկեղեցական արշավը կոպտորեն խախտում է ՀՀ բազում քաղաքացիների՝ հոգևորականների և հավատացյալների, իրավունքները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում ենք կատարել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքով սահմանված իր լիազորությունը.

Ընդունել սույն հայտարարությունը որպես մարդու իրավունքների խախտման մասին բողոք և Նիկոլ Փաշինյանի սանձազերծած հակաեկեղեցական արշավի ընթացքում կատարված խախտումների քննություն նախաձեռնել՝ հոգևորականների և հավատացյալների ոտնահարված իրավունքների խախտումների դեպքերը բացահայտելու և գրանցելու համար։

 Պատրաստել և հրապարակել արտահերթ զեկույց` նախորդ կետով նկարագրած իրավունքների խախտումների վերաբերյալ։
Հրապարակային և աներկբա գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի և իր որոշ կողմնակիցների հանցավոր գործողություններին։

 Տեղեկացնել դրանց մասին համապատասխան միջազգային գործընկերներին։

 Ազգային ժողովի պատգամավորներից պահանջում ենք.

 Հրապարակավ և աներկբայորեն դատապարտել Նիկոլ Փաշինյանի և իր որոշ կողմնակիցների հանցավոր գործողությունները։

 Ստեղծել քննիչ հանձնաժողով և քննել Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ և իշխանական այլ լծակների ապօրինի օգտագործումը հակաեկեղեցական և անձամբ Վեհափառ Հայրապետի դեմ ուղղված արշավում։

Գիտակցելով ԵՄ աջակցության կարևորությունը Նիկոլ Փաշինյանի համար` հորդորում ենք ԵՄ անդամ երկրների պաշտոնյաներին դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները, ՀՀ իշխանություններից պահանջել մարդու իրավունքների և կրոնական ազատությունների վերաբերյալ Հայաստանի ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում։

Դիմում ենք Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին Հայաստանի Հանրապետության իշխանությունների հակաեկեղեցական արշավի պատճառով ՀԱՍԵ հոգևորականների և հավատացյալների իրավունքների ոտնահարման փաստերն ուշադրության կենտրոնում պահելու և դրանք դատապարտելու կոչով։

 Առաջարկում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրենին, նույն կառույցի կրոնի և հավատքի ազատության հարցերով փորձագիտական խորհրդի անդամներին շուտափույթ կերպով և բազմակողմանիորեն քննել ՀԱՍԵ հոգևորականների և հավատացյալների իրավունքների ոտնահարման փաստերը և արդյունքների մասին տեղեկացնել ԵԱՀԿ ղեկավարությանը։

 Առաջարկում ենք ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի՝ կրոնի և հավատքի ազատության հարցերով հատուկ զեկուցողին շուտափույթ կերպով և բազմակողմանիորեն քննել ՀԱՍԵ հոգևորականների և հավատացյալների իրավունքների ոտնահարման փաստերը և արդյունքների մասին տեղեկացնել բարձր հանձնակատարին։

21 դեկտեմբերի, 2025թ.»
 
Ստորագրողների ցանկի հղումը` մեկնաբանության մասում:
 
12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններին
Ամենադիտված