Հայերեն

Երբ ժողովրդավարությունը դառնում է պատրվակ

Քաղաքականություն

Ժողովրդավարական արժեքների մասին բարձրաձայն խոսողներն այսօր լռում են այն պահին, երբ այդ նույն արժեքները կոպտորեն խեղաթյուրվում են Հայաստանի ներսում։ Ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան իշխող քաղաքական ուժը փորձում է ընտրական խաղի կանոնները հարմարեցնել սեփական քաղաքական շահերին՝ ստեղծելով իր քիմքին համապատասխան ընտրական օրենսգիրք։

Ժողովրդավարական ուղի ընտրած լինելու մասին հայտարարող իշխանությունը, հենվելով Եվրոպայում ընթացող քննարկումների վրա կամ օգտվելով եվրոպական լռությունից, փորձում է ամեն կերպ ապահովել սեփական վերարտադրությունը՝ փակելով մրցակցային դաշտը և սահմանափակելով վերահսկող մեխանիզմները։

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ իշխող ուժը հրատապ ռեժիմով ընդունեց փոփոխություններ, որոնք ուղղակիորեն վերաբերում են ընտրական գործընթացի վերահսկմանը։ Նոր կարգավորմամբ սահմանվում է, որ ընտրությունների ընթացքում քաղաքական չեզոքություն չպահպանելու դեպքում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են զրկվել հավատարմագրումից։ Այս մոտեցումը լուրջ հարցեր է առաջացնում ոչ միայն բովանդակային, այլև իրավական և քաղաքական տեսանկյունից՝ հատկապես հաշվի առնելով ընդունման արագացված ընթացակարգը և հանրային քննարկումների բացակայությունը։

Գործող իշխանությունները իրենց քայլերը փորձում են հիմնավորել Եվրոպական միությունում ընտրությունների վրա արտաքին ազդեցությունների վերաբերյալ ընթացող քննարկումներով՝ այդ թեման օգտագործելով որպես ներքին ճնշումների արդարացում։ Այս տրամաբանությամբ ցանկացած քննադատություն կամ դիտորդական ակտիվություն կարող է ներկայացվել որպես քաղաքական կողմնակալություն և, ըստ այդմ, վերածվել պատժելի արարքի։

Այս մեխանիզմի կիրառմամբ իշխանությունը փաստացի լռեցնում է ոչ միայն դիտորդական կազմակերպություններին, այլև ընդհանրապես ընդդիմադիր ձայները՝ ընտրություններից առաջ ամրացնելով վերահսկողությունը և մաքրելով քաղաքական դաշտը անցանկալի դերակատարներից։ Արտաքուստ դա ներկայացվում է որպես ժողովրդավարության պաշտպանություն, մինչդեռ իրականում գործ ունենք ընտրովի մոտեցման և վերահսկողության գործիքների թուլացման հետ։

Թեև այս ամենը փորձ է արվում արդարացնել եվրոպական քննարկումներով, իրական արդյունքը հակառակն է։ Նման քայլերը ոչ թե պաշտպանում են ժողովրդավարությունը, այլ աստիճանաբար ամրապնդում են բռնատիրական կառավարման մոդելը՝ ուղղակիորեն հակադրվելով այն արժեքներին, որոնք Եվրոպական միությունը տարիներ շարունակ հայտարարում է որպես իր արտաքին քաղաքականության հիմք։

Արդյունքում Հայաստանում շարունակվում են քաղաքական և քաղաքացիական սահմանափակումները, որոնք մասամբ ստանում են լռելյայն հավանություն կամ անուղղակի արդարացում արտաքին հարթակներում։ Իսկ ժողովրդավարական արժեքների հիմնադիրները, որոնց անունից այս ամենը ներկայացվում է, շարունակում են լռել...

Քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը
Ամենադիտված