Դատարանի նախագահը գտնվում է հիվանդանոցում․ նա ձերբակալված չէ
Հասարակություն«ՀԺ» / Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը ձերբակալված չեն:
Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Պետրոսյանի շահերի ներկայացուցիչ Ա. Մելքոնյանը՝ հերքելով մամուլում տեղ գտած այն հրապարակումները՝ համաձայն որի դատարանի նախագահն ու դատավորը ձերբակալված են:
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել Գեղարքունիքի մարզում կաշառք վերցնելու, օժանդակելու մասսայական ձերբակալությունների վերաբերյալ: Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Վարդենիս քաղաքի մի քանի բնակիչներ, այդ թվում՝ մարզի դատախազ Սեւակ Շհոյանը: Գործով կա նաեւ կալանավորվածներ, այդ թվում՝ դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանը, որը մեղադրվում է կաշառք միջնորդելու եւ ՔԿՀ աշխատակցին կաշառք տալու մեջ:
շարունակությունը՝ կայքում