Հայերեն

«Տավուշ» ՋՕԸ-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել և պահանջում են ղեկավարի հրաժարականը (տեսանյութ, ֆոտոշարք)

Տնտեսություն

Հունվարի մեկից՝ Ջրօգտագործողների միության կոմիտեի որոշմամբ, հանրապետության 43 ՋՕԸ-երը միավորվել են՝ դառնալով 14-ը: Այս գործընթացում ներառվել է նաև «Տավուշ» ՋՕԸ-ն, որն ստեղծվել է նախկին 3՝ «Ուտիք», «Նոյեմբերյան» և «Իջևան» ՋՕԸ-երի միավորման արդյունքում:
Նորաստեղծ ՋՕԸ-ի ղեկավար է նշանակվել Յուրի Որսկանյանը, ում աշխատանքից դժգոհ աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով խորհրդի նիստ հրավիրել, որում կքննարկվի վերջինիս հեռացման հարցը:
Տեղամասի պետ Գագիկ Վերանյանի՝ աշխատանքից ազատվելը դարձել է աշխատողների համբերության բաժակի վերջին կաթիլը, և նրանք դադարեցրել են 14 ջրային կայանների ջրամատակարումը, ինչը թեկուզ մեկ օր շարունակվելու դեպքում կարող է հանգեցնել ոռոգվող այգիների չորացմանը:

«Իր վերաբերմունքով, իր մարդկային գծերով մեր ղեկավարը պառակտել է համակարգը, փորձում է ճամբարների բաժանել: Փաստն այն է, որ մենք 37 թիվն ենք տեսնում այս պահին՝ ահաբեկում, շանտաժ, զրպարտանք: Անհիմն պատճառներով մեր տեղամասի հարգելի պետին՝ պարոն Վերանյանին, ով 25 տարվա ներդրում ունի այս հիմնարկում, ազատել են իր աշխատանքից՝ նշանակելով ավելի՝ չնայած ոչ պակաս պատասխանատու, ցածր պաշտոնում: Այսինքն՝ ուզում են օգտագործել այս մարդու փորձն ու գիտելիքները, բայց ազատում են տեղամասի պետի պաշտոնից:
Խոշորացումը հերթական փորձ էր, որը մեր գլխին իսկապես փորձանք դարձավ: Տնտեսական ոչ մի շահ առայժմ չենք տեսնում, միայն վնասներ»,- Past.am-ի հետ զրույցում նշեց ՋՕԸ-ի աշխատակից Սերգեյ Զալինյանը՝ հավելելով, որ իրենք դեմ չեն, որ իրենց «դրսից եկածը», «ոչ տեղացին» կառավարի, եթե նա մարդկային վերաբերմունք ցուցաբերի աշխատողների հանդեպ:
«Մինչև մեր ղեկավար նշանակվելը, Որսականյանը Շամշադինում ինչ-որ փոքր տեղամասի պետ է եղել, չաշխատելու պատճառով հեռացրել են համակարգից, իր քրոջ տղան էլ, ով մեր կոմիտեի նախագահի խորհրդականն է, լավություն է արել քեռուն:
Ես բոլորի անունից եմ ասում՝ մենք կատեգորիկ չենք ուզում այդ մարդու հետ աշխատել: Ասում են՝ ցախավելը հատ-հատ կոտրելը հեշտ է. մի ամբողջ օր նա հերթով կանչել, ճնշել է բոլորիս, բայց հիմա մենք հայտարարում ենք, որ մինչև նա չհեռանա, չենք աշխատելու:
Մեզ պետք է հրատապ խորհրդի նիստ, որ ժողովուրդը չտուժի, մենք էլ աշխատենք այնպես, ինչպես մինչև հիմա ենք արել: 40 տարի մենք հաշվապահությունում աշխատակից ենք ունեցել, ով սուղ պայմաններով մեր փոխարեն կատարել է թղթաբանության հետ կապված բոլոր աշխատանքները. մենք երբեք դիմում չենք գրել, չենք ուղարկել, ամեն ինչ ինքն է արել մեր փոխարեն, մենք միայն ստորագրել ենք ու վերջ: Հիմա այդ կնոջն էլ է ազատել աշխատանքից՝ օպտիմալացման անվան տակ»,- նշեց ՋՕԸ-ի աշխատակից Սաշա Զալինյանը:
Զալինյանի հիշատակած՝ օպտիմալացման հիմքով աշխատանքից հեռացվողը կադրերի տեսուչ Գայանե Աբովյանն է.
«Ղեկավարն ինձ ապրիլին է տեղեկացրել, որ ցանկանում է ազատել աշխատանքից, ես խնդրեցի մինչև մայիս մնալ: Ինքն ինձ ասում է՝ դիմում գրի, քո դիմումի համաձայն ազատվի, բայց ես չեմ հասկանում՝ ինչի համար: Եթե ինձ օպտիմալավման հրամանով են ազատում, ինչու՞ պետք է դիմում գրեմ: Հիմա էլ արձակուրդ է ուղարկել, երբ թոշակի անցնելուս ընդամենը 2 տարի է մնացել»,- նշում է Աբովյանը:
Գործադուլի վայրում են նաև անհանգստացած ջրօգտագործողներից մի քանիսը, ում այգիները չորացման վտանգի տակ են.
«Եթե այսօր-վաղը ջրամատակարարումը չվերականգնվի, կոնկրետ իմ 3 հեկտար այգին կչորանա: Ես բոլոր ջրօգտագործողների անունից եմ ասում, որ այս հիմնարկը, լավ, թե վատ, միշտ համագործակցել է ժողովրդի հետ, երբեք այսպիսի խնդրի առաջ չենք կանգնել: Եղել է՝ ջուրը մի օր շուտ կամ ուշ են տվել, բայց ոչ մի անգամ խնդիր չի եղել: Պայմանագիրն ինձ մոտ է, ես կանխավճարը մուծել եմ», - նշում է ջրօգտագործող Սևակ Միրզոյանը՝ հավելելով, որ այն ահռելի աշխատանքը, որ կատարում են ՋՕԸ-ի աշխատակիցները, պարզապես անհամատեղելի է ստացած 60 հազարի դրամի հետ:

Դեռ նախորդ տարվանից ընկերությունն աշխատողներից շատերին բավականին մեծ չափերի հասնող գումարներ է պարտք, սակայն նույնիսկ դա չի խանգարում վերջիններիս աշխատել, եթե, իհարկե, «նորմալ վերաբերմունք» ստանան: Նոր ղեկավարը խոստացել է վճարել պարտքերը և դա անում է, աշխատողների խոսքով, «իրենց գրպանի» հաշվին. նրանց 100 հազար դրամ աշխատավարձը կրճատվել է մինչև 59 հազար:
Աշխատողները չեն ստացել նաև ապրիլի աշխատավարձը, ինչը, նրանց խոսքով, մեկնաբանվում է տնտեսումներով: Սակայն վերջիններս չեն հասկանում իրենց հաշվին տնտեսում անելու իմաստը, մանավանդ այն դեպքում, երբ ղեկավարի ամսական աշխատավարձը, ըստ նրանց, կազմում է ամսական 350 հազար դրամ, որը պոմպավարի՝ մեկ տարվա աշխատավարձից ավելի է:
Past.am-ը կապ հաստատեց նաև Որսկանյանի հետ՝ լսելու վերջինիս մեկնաբանությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Պարզվում է՝ ղեկավարը «ինչ-որ բան լսել է, բայց կոնկրետ գործադուլից տեղյակ չէ».
«Ես տեղյակ եմ, որ ոռոգումներն իրականացվում են. Բերդավանի ջրային կայաններն աշխատում են, Կոթիի ընդհանուր ջրագիծն աշխատում է, ինքահոս ջրամատակարարման գիծը՝ նույնպես: Իսկ ինչ վերաբերում է չաշխատող ջրագծերին, պատճառն այն է, որ պահանջարկ չի եղել. երեկ աշխատել են, վաղն էլ են աշխատելու»:
Դիտարկմանը, թե աշխատողներն ուրիշ բան են պնդում, Որսկանյանը պատասխանեց.
«Խորհրդի նիստ են ուզում, կհրավիրենք, ի՞նչ խնդիր կա: Ես ինչու՞ պետք է դեմ լինեմ: Մոտավորապես գիտեմ, որ պատճառը տեղամասի պետի ազատման դիմումն է: Նա խնդրել է, որ իրեն աշխատանքից ազատենք, մենք էլ տեղամասի նոր պետ ենք նշանակել, այսօր ենք հրամանագրել: Վերանյանն իր կամքով է ազատվել աշխատանքից, դիմումի պատճենը կա»:
Գայանե Աբովյանի՝ աշխատանքից հեռացվելու վերաբերյալ Որսկանյանը նշեց.
«Մենք անմասն չենք օպիմալացման գործընթացից, դա ամբողջ հանրապետության մասշտաբով է: Հնարավոր չափով աշխատողները կենտրոնացվում են, և միատեսակ հանձնարարությունները դրվում են մի մարդու վրա:
Գայանեի հաստիքը չի վերացվելու, այդ աշխատանքը համատեղության կարգով հանձնարարելու ենք հիմնական միջոցների գործավարություն կատարողին: Այս վերջին աշխատանքը մասնագիտական կրթություն է պահանջում, որը Գայանեն չունի»:
Հարցին, թե ինչու աշխատողներն ապրիլի աշխատավարձը չեն ստացել, ղեկավարը պատասխանեց.
«Վերակազմակերպվելուց հետո մեր հիմնարկը հսկայական պարտքեր ունի, որոնք մնացել են 2016 թվականից: Մենք մաս-մաս վճարումներ ենք կատարում, իսկ աշխատողների նշած՝ իրենց աշխատավարձերը կրճատելու միջոցով, մենք չենք կարող 21 մլն դրամ պարտքը վճարել:
Իսկ ինչ մնում է ապրիլի աշխատավարձերին, ովքեր այդ ամիս մեզ մոտ աշխատանք են կատարել, բոլորի աշխատավարձը վճարվել է, մենք չունենք կարգագրված այնպիսի մարդ, ով աշխատավարձ չի ստացել: Եթե մարդիկ չեն աշխատել, մենք չենք կարող նրանց աշխատավարձ տալ. գոյություն ունի օրենք, կարգ, որով էլ մենք առաջնորդվում ենք: Հաշվապահությունում բոլոր փաստերը կան»:
Չնայած տեղամասի արդեն նախկին պետ Գագիկ Վերանյանի հորդորներին՝ ամեն դեպքում վերականգնել ջրամատակարարումը, քանի որ գյուղացին է տուժում, ՋՕԸ-ի աշխատակիցները խորհրդի նիստ հրավիրելու վերջնաժամկետը վաղն են սահմանել, հակառակ դեպքում՝ շարունակելու են գործադուլը: Ընդ որում, նրանք չեն ցանկանում քննարկել տնօրենի՝ հեռանալ-չհեռանալու հարցը, այլ միանգամից պահանջում են նրա հրաժարականը:
Իսկ ղեկավարը զարմանում է.
«Ինչու՞ են պահանջում իմ հրաժարականը, ես աշխատանքս պատշաճ կատարում եմ: Կարծում եմ՝ մարդկանց օպտիմալացում կատարելն անընդունելի չէ: Ես գործում եմ օրենքի սահմաններում»:

Մարիամ Նալբանդյան

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված