Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքшրի. Ուկրաինայի նախագահ
ՔաղաքականությունՈւկրաինան պատրաստ չէ փոխզիջումների, որոնք կխախտեն տարածքային ամբողջականությունը։ Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքարի», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` լրատվամիջոցների փոխանցմամբ:
Զելենսկին հավելել է, որ տարածքային հարցը մնում է ամենաբարդը հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ կողմերը դեռևս վերջնական որոշման չեն հանգել: Ուկրաինայի նախագահը ռազմական գործողությունների դադարեցման «մնալ այնտեղ, որտեղ գտնվում ենք» բանաձևը համարում է ամենաքիչ խնդրահարույցը: Սակայն նման հարցերը պետք է լուծվեն ղեկավարության մակարդակով: