Հայերեն

Դատարանի միջամտությունը Եկեղեցու կառավարմանը վտանգում է Հայաստանի սահմանադրական հիմքերը

Քաղաքականություն

Հայաստանում դատարանի միջամտությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կառավարմանը լուրջ սահմանադրական և իրավական մտահոգություններ է առաջացրել։ Այս մասին հայտարարություն է տարածել միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանական ընկերությունը՝ ընդգծելով, որ տեղի ունեցող զարգացումները կասկածի տակ են դնում ոչ միայն կրոնական ազատության պաշտպանվածությունը, այլև իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքները։

Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին շրջանում Հայաստանում արձանագրվում է դատական և քաղաքական միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին, ինչը կտրուկ շեղում է սահմանադրական կարգից։ Մասնավորապես մտահոգիչ է աշխարհիկ դատարանի ներգրավումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ընդունած եկեղեցական որոշումների քննության գործընթացում, հատկապես հոգևորականների կարգապահական հարցերով։ Նման գործելակերպը հակասում է եկեղեցու և պետության անջատվածությունը ամրագրող սահմանադրական և եվրոպական իրավական նորմերին։

Խնդրի հիմքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի որոշումն է՝ Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ։ Եկեղեցական կանոնական ընթացակարգերին դիմելու փոխարեն նա հայց է ներկայացրել աշխարհիկ դատարան՝ վիճարկելով Եկեղեցու ներքին կարգապահական որոշումը։ Հունվարի քսանյոթին Եկեղեցին նրան պաշտոնապես կարգալույծ է արել՝ հնազանդության ուխտը դրժելու և սրբազան եկեղեցական վեճը աշխարհիկ դատարանի քննությանը հանձնելու համար։

Չնայած դրան՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հրապարակային հայտարարությամբ անվավեր է համարել Եկեղեցու որոշումը՝ պնդելով, թե կարգալույծ հոգևորականը շարունակում է մնալ եպիսկոպոս։ Նա նաև կոշտ և անձնական բնույթի գնահատականներ է հնչեցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին՝ անտեսելով նրա հոգևոր հեղինակությունը և նրան ներկայացնելով որպես քաղաքական դերակատար։

Իրավաբանների գնահատմամբ՝ խնդրի ամենավտանգավոր կողմը ոչ թե հռետորաբանությունն է, այլ այն համակարգային վտանգը, որը ստեղծվում է դատարանին ներգրավելով Եկեղեցու ներքին կառավարման հարցերում։ Աշխարհիկ դատարանին փաստացի առաջարկվում է դատավորի դեր ստանձնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գերագույն հոգևոր իշխանության կարգապահական որոշումների նկատմամբ։ Նման միջամտությունը հիմնարար առումով անհամատեղելի է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ։

Սահմանադրության համապատասխան դրույթները երաշխավորում են կրոնական ազատությունը, հստակ սահմանում են կրոնական կազմակերպությունների անջատվածությունը պետությունից և ճանաչում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, մշակույթում և ազգային ինքնության պահպանման գործում։ Այս սկզբունքները ամրագրված են նաև խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքում, որը բացառում է պետական միջամտությունը կրոնական կառույցների ներքին կյանքին և արգելում պետական լիազորությունների իրականացումը եկեղեցական կառավարման շրջանակում։

Օրենսդրությունը Հայ Առաքելական եկեղեցուն չի դիտարկում որպես զուտ խորհրդանշական կառույց, այլ հստակորեն ճանաչում է նրա ինքնակառավարումը սեփական նվիրապետական իշխանության շրջանակում։ Եպիսկոպոսին կարգալույծ անելու որոշումը հենց այդ իշխանության առանցքային դրսևորումներից է։ Թույլ տալ, որ աշխարհիկ դատարանները վերանայեն կամ բեկանեն նման որոշումները, նշանակում է սահմանադրական երաշխիքները զրկել գործնական բովանդակությունից։

Միջազգային իրավական փորձը ևս միանշանակ է այս հարցում։ Եվրոպական երկրների դատարանները հետևողականորեն ձեռնպահ են մնում կրոնական կարգապահական և դավանաբանական ներքին հարցերի քննությունից՝ դրանք համարելով եկեղեցական ինքնավարության տիրույթ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը նույնպես հստակ արձանագրում է, որ պետության միջամտությունը եկեղեցու ներքին կառավարմանը խախտում է կրոնական ազատության հիմնարար սկզբունքները։

Այս իրավական համապատկերում Հայաստանի դատարանների կամ քաղաքական իշխանությունների ցանկացած փորձ՝ անվավեր ճանաչելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական որոշումները, համարվում է Սահմանադրության, ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում։ Ըստ իրավաբանական ընկերության գնահատման՝ այս զարգացումները մեկուսացված դեպքեր չեն, այլ միտում, որն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարության և հոգևոր հեղինակության խաթարմանը։

Իրավաբանները կոչ են անում Հայաստանի պետական մարմիններին անհապաղ դադարեցնել դատական և քաղաքական միջամտությունը Եկեղեցու ներքին կառավարմանը, հարգել եկեղեցու և պետության սահմանադրական անջատվածությունը և պետական գործելակերպը համապատասխանեցնել ազգային օրենսդրությանը և եվրոպական ժողովրդավարական չափանիշներին։

Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյան
Ամենադիտված