Բաքվում ռազմական հեղաշրջման փո՞րձ է եղել
ԱշխարհԼրագիր / Դա ռազմական հեղաշրջման փորձ էր, ոչ թե հայկական հետախուզության գործը, հայտարարել է ադրբեջանցի լրագրող, քաղաքական վտարանդի Բեյդուլլա Մանաֆովը, անդրադառնալով Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին, որոնց ընթացքում հայկական հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն անելու համար մեղադրվել են ադրբեջանական ԶՈՒ հարյուրավոր զինվորականներ:
«Պաշտպանության նախարարն ու շտաբի պետը բացահայտել են հեղաշրջման փորձը: Նրանք զեկուցել են գերագույն գլխավոր հրամանատարին: Նա իր շրջապատի հետ խորհրդակցել է եւ հրահանգել տեղի ունեցածը ներկայացնել որպես հայկական հետախուզության ձեռքի գործը», հայտարարել է Մանաֆովը:
Նրա խոսքով, ծրագրվում էր երկրի նախագահի ու նրա մերձավոր շրջապատի, ՊՆ վերնախավի, կառավարության անդամների եւ որոշ պատգամավորների ձերբակալությունը:
շարունակությունը՝ կայքում