Կարեն Կարապետյանի առաջին հաջողությունը. Սերժ Սարգսյանը կատարեց պահանջը
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Հայտարարելով, թե վարչապետ Կարեն Կարապետյանը չունի հրաժարական տալու պատճառ եւ նրա հետ իր հակասության մասին տեղեկությունները մտացածին են, Սերժ Սարգսյանը փաստորեն հանեց վարչապետի աթոռի տակ դրված ականը, որ միացրել էր խորհրդարանի ընտրությունից անմիջապես հետո:
Անհնար է աշխատել ճակատին ժամանակավորության նշանով: Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ լիովին չի ջնջել այդ նշանը, որովհետեւ եթե ներկայում չկա հրաժարականի պատճառ, դա չի նշանակում, որ պատճառ չի կարող լինել իքս ժամանակահատված անց:
Բայց, անձամբ հայտարարելով այժմ պատճառ չլինելու եւ հակասությունն էլ մտացածին լինելու մասին, Սերժ Սարգսյանը կամա թե ակամա կատարեց Կարեն Կարապետյանի պահանջը:
Ընդ որում, կարեւոր չէ՝ պահանջը եղել է բարձրաձայն, թե՞ պարզապես թեւածում էր օդում: Որովհետեւ առնվազն օդում այն թեւածում էր այնպես, որ դժվար էր չնկատելը, եւ աչք ունեցողը կտեսներ, իսկ ականջ ունեցողը՝ կլսեր:
շարունակությունը՝ կայքում