Ովքեր են պանսեքսուալները
ՀասարակությունArmenia24.info / Հնարավո՞ր է չլինել ոչ հետերոսեքսուալ, ոչ հոմոսեքսուալ և ոչ էլ բիսեքսուալ: Սեքսոլոգները համարում են՝ այո, հնարավոր է, և առաջ են քաշում 21-րդ դարի նոր սեռական կողմնորոշումը` պանսեքսուալ:
Այս երևույթին արդեն նյութեր են նվիրել այնպիսի հռչակավոր պարբերականներ, ինչպիսիք են The Daily Telegraph, The New York Times: Google Trends-ի տվյալներով, պանսեքսուալ տերմինն արդեն ամենափնտրվողների ցանկում է: Պանսեքսուալներ կան անգամ Հոլիվուդում:
Pan արմատն ունի հունական ծագում և նշանակում է ամեն ինչ կամ յուրաքանչյուր: Սակայն, պանսեքսուալության գաղափարը չի կայանում ամեն շարժվող բան սիրելու մեջ:
Պանսեքսուալը դա անհատն է, ում կարող են գրավել կանայք, տղամարդիկ, տրանսգենդերները, ինտերսեքսուալները և այլն:
Զուգընկեր ընտրելու պարագայում, սեռը և սեռական կողմնորոշումն ընդհանրապես կապ չունի: Բիսեքսուալներին դուր են գալիս կանայք ու տղամարդիկ, իսկ պանսեքսուալները «գենդերային կույրեր» են թե՛ զուգընկերոջ, թե՛ սեփական սեռական պատկանելության հարցերում: Պանսեքսուալները կարծում են, որ զուգընկեր պետք է փնտրել՝ հիմնվելով բացառապես մարդու անձնական որակների և գաղափարների վրա:
Այս տերմինն առաջացել է 1990-ականներին, սակայն չուներ լայն տարածում: Այն սկսվեց քննարկվել 2010 թվականից: Սեքսոլոգները կարծում են, որ երիտասարդներն ավելի բծախնդիր են դարձել իրենց սեռական կողմնորոշումների հարցում:
Այսօր արդեն պանսեքսուալ են հոլիվուդյան շատ աստղեր: Օրինակ երբ Շեյլին Վուդլին հայտարարեց, որ սիրահարվում է մարդկանց այն բանի համար, թե ինչպիսին են նրանք, այլ ոչ թե նրանց սեռի համար, շատերը մտածեցին, որ աղջիկը հայտարարություն է անում բիսեքսուալության մասին: Ավելի ուշ, նա մանրամասն պարզաբանեց իր ասածը: