Հայերեն


25 տարին բավական էր, որ ձերբազատվեինք «ֆիդայու» կերպարից․ «Ազգ» օրաթերթ

Հասարակություն

«Ազգ»-ի գլխ․ խմբագիր Հակոբ Ավետիքյանը գրում է․

90-ական թվականներին, արցախյան ազատամարտի բուռն օրերին, երբ միջազգային մամուլի ուշադրությունը սեւեռված էր հայ-ադրբեջանական ճակատների վրա, մեր ֆոտո-թղթակիցներից ոմանք, հեղինակավոր պարբերականների պատվերով, ճակատային լուսանկարներ էին հայթայթում նրանց: Սովորաբար հայկական մեր պատկերացումներին հարազատ լուսանկարներ էին դրանք. թանձր բեղ-մորուքով, բազմատեսակ տարազներով, բերանի անկյունում մխացող սիգարետով, «Քալաշնիքով» հրացանը վեր պարզած, դեմքի խոժոռ ու վախեցնող արտահայտությամբ տղաների նկարներ: Մեզ համար պաշտելի, օտար ընթերցողի համար` կասկածելի պատկերներ: Հորդորներս մեր ֆոտո-թղթակիցներին՝ ավելի մարդկայնական, հնարավորինս կանոնավոր բանակայինի արտաքինով ներկայացնելու մեր մարտիկներին, սովորաբար ընդունվում էր տարակուսանքով․ «ոնց թե, աշխարհը թող իմանա, որ մենք այսպիսի հերոս տղաներ ունենք, որոնք կռվում են հայրենի հողի ազատագրման համար»: Հերոսությունը նույնականացվում էր արտաքին վայրենի տեսքի հետ, եւ շատերը ձգտում էին մտնել այդ արտաքինի մեջ՝ հերոս երեւալու համար (հիշեցի Երվանդ Օտյանի «Որ մենք հերոս»-ներին, նաեւ՝ Չարենցի խմբապետ Շավարշին, իր թեք փափախով, սպիտակ ձիու վրա):

Արտաքին այդ կերպարը, որի արմատներն ունեն շուրջ 150 տարվա հնություն՝ «յարի փոխան զենք» գրկողի, «հերոս մռնչաց, Սուլթան դոդողաց»-ի օրերից եկող, կենսունակ է միշտ, նաեւ այսօր:

Այդ կերպարը չփոխվեց անգամ այն բանից հետո, երբ 1992 թ.-ին հայտարարվեց Հայոց բանակի ծնունդը, եւ հետզհետե սովորական դարձավ կանոնավոր բանակայինի, մաքուր սափրված զինվորի, փողկապավոր սպայի արտաքինը, ներկայությունը: Մեր ժողովրդի մեջ բնավ չխամրեց ազատամարտիկի, «ջան ֆիդայու» առասպելական կերպարը: Հետագայում լույս տեսած բազմաթիվ գրքեր, հոդվածներ, ֆիլմեր ավելի եւս շեշտեցին այդ կերպարի գրավչությունը շատ-շատերի համար, որոնց ֆոլկլորային մտածողությունը նպաստեց, որ ազատամարտի բովով անցած եւ իսկապես հայրենասեր ու անձնազոհ այդ տղաներից շատերը ինքնաներշնչվեցին, որ իրենք կարող են ոչ միայն կռիվ ու մարտ, այլեւ պետություն ու... մեզ ղեկավարել:

Շատերս կարող ենք հիշել 90-ականներին Արցախից եւ ճակատային մյուս գծերից Երեւան հասնող սպառնալիքները՝ «էստեղ գործներս ավարտենք, կիջնենք Էրեւան, եւ բոլորիդ հախից կգանք»: Այդ օրերին տարբեր թերթեր, որոնց շարքին նաեւ «Ազգ»-ը, գրեցին «վիետնամական սինդրոմի» մասին: Սակայն բարեբախատաբար կամ դժբախտաբար, այդ սինդրոմը, չարացածության այդ ալիքը փշրվեց հայոց աշխարհում ծավալված հախուռն, անկազմակերպ սեփականաշնորհման շարժման պատին: Ազատամարտիկներից ճարպիկները, զոռբաները ձեռք դրեցին ամեն տեսակ ունեցվածքների, պաշտոնների, արտոնությունների վրա, մինչ «խեղճերն» ու «անճարակները» մնացին տարբեր տեսակի օգնությունների ու «փարոսների» հույսին...

Մեր երկրում առաջացավ մի խավ, նախկին ազատամարտիկների մի կաստա, որ առ այսօր իր ձեռքին է պահում պաշտպանության, պետական տարբեր կառույցների, տնտեսության տարբեր ոլորտների տիրապետող դիրքերը, քիչ բացառությամբ՝ ապաշնորհ ձեւով, եւ առանց բացառության՝ հավակնոտ, որ իմ տպավորությամբ գալիս է նրանց ազատամարտիկի անցյալից: Նրանք ամեն բան գիտեն, նույնիսկ երկիր ու պետություն ղեկավարել: Չէ՞ որ նրանք արյուն են տվել: Ժողովուրդը միշտ պարտք է նրանց:

Եվ այդ հավակնության դրսեւորումներից մեկին, անշուշտ խիստ ծայրահեղ, մենք ականատես եղանք ՊՊԾ գունդը գրաված զինյալների գործողությունների ընթացքում, երբ կրկին անգամ հառնեց ազատամարտիկի կերպարը, այս անգամ «ներքին թշնամու» դեմ...

***

25 տարին բավական ժամանակ է, որ մեր ժողովուրդը դուրս գա, ձերբազատվի ֆիդայու կերպարի տիրապետությունից: Նոր սերունդ է փորձում մտնել ասպարեզ՝ զարգացած, բաց ուղեղով եւ ոչ պակաս հայրենասեր, խիզախ եւ հերոսության ընդունակ: Վկա՝ քառօրյա պատերազմը: Դիրքերը զիջենք նրանց:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված