Եվրամիության դեսպանի ապտակը ՀՀԿ-ին
ՔաղաքականությունԼրագիր / Հունիսի 7-ին Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտսր Սվիտալսկու հետ եւ քննարկել Հայաստան-Եվրամիություն հարաբերության հեռանկարը, խոսել նոր համաձայնագրի ստորագրման հեռանկարի մասին:
Բաբլոյանը Սվիտալսկուն ասել է, որ Հայաստանի համար Եվրամիությունը կարեւոր գործընկեր է, իսկ հարաբերությունը կառուցվում է ընդհանուր արժեհամակարգի վրա:
Պյոտր Սվիտալսկին էլ հայտարարել է, որ տեւական ժամանակ աշխատելով Հայաստանում եւ ծանոթանալով Հայաստանի հանրության հետ, կարծում է, որ հայերն ավելի եվրոպացի են, քան Եվրամիության անդամ շատ ժողովուրդներ:
Բաբլոյան-Սվիտալսկի հանդիպման հաղորդագրությունն ուշագրավ է դառնում նույն օրը խորհրդարանում տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ հնչած մի ելույթի ֆոնին, որի հեղինակը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն է:
Ելույթ ունենալով հակակոռուպցիոն նոր կառույցի ստեղծման մասին օրինագծի քննարկմանը, ՀՅԴ-ական պատգամավորը հայտարարել է, որ հային վայել չէ այդ օրինագծում առկա ազդարարի մասին դրույթը, որն ըստ նրա «գործտվողության» դրույթ է եւ խարխլում է «ազգային» արժեհամակարգը:
շարունակությունը՝ կայքում