Հայերեն


«Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից»․ Մոսկվայում բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու

Քաղաքականություն

Փետրվարի 5-ին Մոսկվայում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց, տեղի ունեցավ հերթական բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու։ Հարյուրավոր հայեր հավաքվել էին՝ իրենց աջակցությունը հայտնելու Հայոց Եկեղեցուն, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, ձերբակալված հոգևորականներին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին և այն հայորդիներին, որոնք, ըստ մասնակիցների, ազատազրկվել են բացառապես իրենց արդար ձայնը բարձրացնելու համար։
Ցույցի մասնակիցների ձեռքին պահված պաստառները հստակ արտահայտում էին բողոքի հիմնական ուղերձը․ «Պաշտպանենք մեր եկեղեցին», «Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից», «Ազատություն սրբազաններին»։ Այդ կոչերը, ինչպես նշում էին ներկաները, ծնված են ոչ թե քաղաքական հաշվարկներից, այլ հավատքից, հոգևոր արժեքների պահպանման և ազգային ինքնության պաշտպանության գիտակցումից։

Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները հայտարարում էին, որ Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողությունները դիտարկում են որպես անօրինական և հակասահմանադրական, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում պետականության և ազգային միասնության համար։ Նրանց խոսքով՝ իրենց փողոց է դուրս բերել քրիստոնեական հավատքը, պատմական հիշողության և սրբազան ժառանգության պահպանման հաստատակամ կամքը, ոչ թե որևէ քաղաքական նպատակադրում։

«Մենք Էջմիածնի հետ ենք» կարգախոսով անցկացված հանրահավաքը կազմակերպվել էր «Նոյի ժառանգորդներ» շարժման կողմից։ Կազմակերպիչների և մասնակիցների պնդմամբ՝ ակցիան հայ համայնքի կամքի ինքնաբուխ դրսևորում էր՝ ուղղված Հայաստանում եկեղեցու նկատմամբ շարունակվող ճնշումներին հակազդելուն։

Բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցները մի շարք պահանջներ ուղղեցին Հայաստանի իշխանություններին՝ կոչ անելով դադարեցնել եկեղեցու հանդեպ ճնշումները և ազատ արձակել հոգևորականներին ու նրանց կողմնակիցներին, որոնց նրանք բնութագրում են որպես խղճի բանտարկյալներ։ Նրանց համոզմամբ՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ցանկացած հարված ուղղված է ոչ միայն հավատքի, այլև հայ ժողովրդի ինքնության և պատմական հիմքերի դեմ։

Մոսկվայում կայացած այս բողոքի ակցիան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը վաղուց անցել է ներքաղաքական դաշտի սահմանները և դարձել համահայկական մտահոգության առարկա՝ միավորելով տարբեր երկրներում ապրող հայերին մեկ ընդհանուր պահանջի շուրջ՝ պաշտպանել Հայոց Եկեղեցին և նրա սրբությունները։

«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Ոսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ
Ամենադիտված