«Գողական» իշխանության քրեական բարքերը
ՔաղաքականությունԱՌԱՋԻՆ-ը գրում է․ Երբ Կարեն Կարապետյանին հարցրել էին կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի անհրաժեշտության մասին, նա ասել էր, որ «մլիցա» լինել չի ուզում: Մինչդեռ, այս նուրբ հարցը հենց երկընտրանք է պահանջում` լինել «մլիցա», այսինքն` օրինականությունը վեր դասել ամեն ինչից, կամ առաջնորդվել «պանյատիաներով», այսինքն` նույնանալ գողական, քրեական աշխարհի հետ: Մարդիկ կարող են հակադարձել ու ասել, թե չի կարելի քաղաքակիրք Կարեն Կարապետյանին նույնացնել հանցագործ աշխարհի հետ` ընդամենը մեկ արտահայտության պատճառով: Թերևս համաձայնեի, եթե այլ առիթներով չհամոզվեի, որ ասվածը ոչ թե անշառ նախադասություն է, այլ շատ կոնկրետ մենթալիտետային մտածողության դրսևորում: Նույն վարչապետի Ներդրողների ակումբում իր ընկերներն են, գործընկերները, որոնց ներդրումների երեսը չենք տեսել, բայց հասցրել ենք «վայելել» Ռոբսոնի, Դոն Պիպոյի քրեական կերպարների «հմայքը»: Նման «բուկետի» ընկերը չի կարող «մլիցա» լինել ու կոռուպցիայի դեմ պայքարել:
Նորելուկ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն այսօր իր անդրանիկ ելույթն է ունեցել խորհրդարանում հակակոռուպցիոն օրենսդրության թեմայով և ապացուցել է, որ խորհրդարանում «շմայսների» ու «թոխմախների» «սուրբ տեղը» դատարկ չի մնացել: «Էրեկ, երբ որ էս օրենքը ես կարդում էի, առաջին հերթին իմ միտքս էկավ այն գաղափարը, որ ժողովրդական խոսքով ասած՝ սա գործ տալու ինստիտուտ է»,- ամբիոնից հայտարարել է պատգամավորը ու բացարձակապես զարմանալի չէ, որ նա ներկայացնում է ՀՅԴ-ն, որովհետև եթե ավանդական կուսակցությունում քրեական բարքերը հարգի չլինեին, նրան չէինք տեսնի իշխանության կոալիցիայում:
շարունակությունը՝ կայքում