Երկրաշարժ՝ գնդակոծությանը զուգահեռ Բաղանիսում այսքան ուժեղ երկրաշարժ չեն հիշում 88-ից այս կողմ.
ՀասարակությունԵրեկ երկու ժամ շարունակ՝ սկսած ժամը 22:30-ից, գնդակոծվել են Տավուշի մարզի Բաղանիս և Կոթի գյուղերը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը: Նա նշեց, որ գիշերը խաղաղ է անցել: «Գնդակոծությունը սովորական է մեզ համար, բայց երկրաշարժն անսովոր էր»,- ասաց նա՝ հավելելով, որ վնասների մասին այս պահին որևէ տեղեկատվություն չկա, եթե լինում է, բնակիչները տեղեկացնում են:
«Երկրաշարժը գյուղում զգացել են բոլորը և տներից դուրս եկել: Այսքան ուժեղ երկրաշարժ չեմ հիշում 88-ից այս կողմ»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ գիշերը մեքենաները միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը անցել են սահմանագոտին շրջանցող ճանապարհով, հիմա, սակայն, միջպետական ճանապարհը բաց է:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն էլ «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ ժամը 21:00-ից սկսած մինչև մոտ 24:00-ը անընդհատ գնդակոծվել է Կոթին: Հակառակորդը կրակահերթ է բացել թե՛ դիրքերի, թե՛ գյուղի ուղղությամբ:
«Վնասների մասին այս պահի դրությամբ չունենք տեղեկատվություն, որևէ մեկը չի հաղորդել»,- ասաց Ֆելիքս Մելիքյանը՝ հավելելով, որ կրակահերթը և երկրաշարժը միաժամանակ են եղել. «Ով խոսում է, պատմում է, որ մեծ է եղել անհանգստությունը, բոլորը դուրս են եկել տներից: Այստեղ, սակայն, ժողովուրդը հեշտ խուճապի մատնվող չէ, այնքա՜ն խուճապների միջով են անցել, բայց ամեն դեպքում բնական աղետը մնում է բնական աղետ, որի դեմ չես կարող դիմակայել