Հայերեն

Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես վերջին շրջանում շատ է օգտագործվում «հիբրիդային պատերազմ» եզրույթը: Նույնիսկ նրանք, ովքեր մազաչափ անգամ գաղափար չունեն դրանից, որևէ ոչ ձեռնտու տեղեկության իսկույն «հիբրիդային պատերազմ» որակումն են տալիս: Մոդայիկ է, մի խոսքով: Իսկ ի՞նչ է իրականում հիբրիդային պատերազմը, և ինչպիսին է Հայաստանի հետ կապված վիճակն այդ առումով:

Հիբրիդային պատերազմի հայեցակարգը ներառում է հանրային կարծիքի ձևավորում և շեղում, հանրային կարծիքի վրա ազդող խմբերի ֆինանսավորում և կազմակերպում, սոցիալական լարվածության և բևեռացման խթանում, կիբերհարձակումներ կրիտիկական ենթակառուցվածքների դեմ, ապատեղեկատվության տարածում, ժողովրդավարական ինստիտուտների վարկաբեկում, տնտեսական խափանումներ և այլն։

Հայաստանը, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում և շրջապատված է թշնամաբար տրամադրված երկու հարևաններով, իհարկե, շատ խոցելի է հիբրիդային պատերազմի տարբեր ձևերի նկատմամբ, իսկ մոտալուտ խորհրդարանական ընտրությունները դառնում են իդեալական թիրախ արտաքին ուժերի միջամտության և ազդեցության համար։ Հայաստանի համար հիբրիդային պատերազմի սպառնալիքը ոչ թե տեսական, այլ շատ իրական, առարկայական վտանգ է։ Երկիրը վերջին տարիներին ականատես է եղել տարբեր արտաքին ուժերի կողմից իրականացված տեղեկատվական ազդեցության, ապատեղեկատվության և քաղաքական միջամտության բազմաթիվ դեպքերի։

Ի մասնավորի,Ադրբեջանը և նրա հիմնական դաշնակից Թուրքիան ակտիվորեն օգտագործում են հիբրիդային պատերազմի մեթոդները՝ համակցելով ռազմական ուժը տեղեկատվական արշավների, դիվանագիտական ճնշման և շանտաժի հետ։

Բնական է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ մեծանալու են նաև արտաքին ազդեցության հնարավորությունները։ Ժողովրդավարական գործընթացները, որքան էլ անհրաժեշտ և կարևոր են, միաժամանակ ստեղծում են հնարավորություններ արտաքին միջամտության համար։ Ընտրությունների ընթացքում հասարակությունը բևեռացած է, քաղաքական մրցակցությունը սրվում է, լրատվական և տեղեկատվական հոսքերը բազմապատկվում են, իսկ հանրային կարծիքը դառնում է առավել շարժուն և ազդեցության ենթակա։ Հենց այս պայմաններում արտաքին ուժերը, որոնք հետաքրքրված են Հայաստանի քաղաքական զարգացումները որոշակի ուղղությամբ ուղղորդելու առումով, ակտիվացնում են իրենց միջամտության գործիքակազմը։ Պատմությունը լի է օրինակներով, երբ արտաքին տերությունները ազդել են այլ երկրների ընտրությունների վրա՝ օգտագործելով ֆինանսական աջակցության, տեղեկատվական արշավների, կիբերհարձակումների գործիքակազմը և այլ միջոցներ։

Տեղեկատվական պատերազմների դերը ժամանակակից քաղաքականության մեջ դժվար է թերագնահատել։ Տեղեկատվությունը դարձել է իշխանության հիմնական գործիքը, և ով վերահսկում է տեղեկատվական հոսքերը, նա էլ ազդում է հանրային կարծիքի, հետևաբար նաև քաղաքական գործընթացների վրա։ Սոցիալական ցանցերի, թվային մեդիայի և ինտերնետի դարաշրջանում տեղեկույթը տարածվում է անսահման արագությամբ և հասնում միլիոնավոր մարդկանց ակնթարթորեն։ Սակայն նույն արագությամբ տարածվում է նաև կեղծ տեղեկությունը: Ապատեղեկատվական արշավները կարող են ունենալ տարբեր նպատակներ և ձևեր։ Իսկ թիրախը կարող է լինել որոշակի քաղաքական ուժի կամ թեկնածուի վարկաբեկումը՝ տարածելով կեղծ տեղեկություններ նրանց մասին, ստեղծելով կասկածելի իրավիճակներ կամ շեղելով ուշադրությունը իրական հարցերից։

Մեկ այլ մոտեցում է ընդհանուր քաոսի և անվստահության մթնոլորտի ստեղծումը, երբ տարածվում են հակասական տեղեկություններ, կասկածի տակ է դրվում ինստիտուտների արդյունավետությունը, իսկ քաղաքացիները կորցնում են կողմնորոշումը և չեն կարողանում տարբերել ճշմարտությունը ստից։

Երրորդ մեթոդը հասարակության բևեռացումն է, երբ արհեստականորեն սրվում են սոցիալական, էթնիկ, կրոնական կամ քաղաքական բաժանումները, ստեղծվում են «մենք ընդդեմ նրանց» պատկերացումները, և հասարակությունը բաժանվում է անհաշտ ճամբարների։ Բոլոր այս մեթոդները հաճախ կիրառվում են համակցված կերպով՝ ստեղծելով բազմաշերտ ազդեցություն։

Սակայն միշտ չէ, որ այսպիսի տեղեկատվական ու մանիպուլյացիոն հոսքերը անպայման արտաքին դերակատարներից են գալիս, շատ հաճախ հենց երկրների իշխանություններն են օգտվում նման գործիքակազմից։ Կամ դա արվում է համատեղ ջանքերով: Օրինակ՝ մեր երկրի իշխանությունները, որոնք անընդհատ նշում են, թե իբր պայքարում են «հիբրիդային ազդեցությունների» դեմ, նախաձեռնում են հասարակությանը մոլորեցնելու, հանրային ուշադրությունը շեղելու, տարբեր խմբերին ու մարդկանց թշնամացնելու քայլեր։ Այսինքն՝ ստացվում է, որ իշխանությունները, «պայքարելով հիբրիդային սպառնալիքների դեմ», պետք է պայքարեն առաջին հերթին իրենք իրենց դեմ կամ հրաժարվեն այն գործելակերպից, որը տարիներ շարունակ որդեգրել են։ Ու հետաքրքիր է, որ ամենաշատը խոսում են իբր Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքի մասին, սակայն որևէ խոսք չի ասվում թուրք-ադրբեջանական հիբրիդային սպառնալիքների մասին։ Անկարան և Բաքուն չեն էլ թաքցնում, որ հետաքրքրված են Հայաստանի թուլացմամբ և դիմագրավելու ունակության նվազեցմամբ, իսկ դա ենթադրում է, որ նրանք շահագրգռված են, որ մեր երկրում իշխանության լինեն այն քաղաքական ուժերը, որոնք ավելի զիջող գործելակերպ կդրսևորեն ու չեն հակադրվի պանթուրքական ձգտումներին։

Ավելին, թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է ձգտել խորացնել Հայաստանում քաղաքական ճգնաժամը, ներքին հակամարտությունները և հանրային դժգոհությունը՝ տարածելով ապատեղեկատվություն, հրահրելով ներհասարակական կամ սոցիալական լարվածություն և ստեղծելով անկայունության ընդհանուր մթնոլորտ։

Ինչ վերաբերում է Արևմուտքի կողմից իրականացվող տոտալ հիբրիդային պատերազմին, դա արդեն առանձին խոսակցության թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»
Ամենադիտված