Հայերեն


Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 5-ին լրացավ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված այն պատմական կարևորության պայմանագրի (New START) գործողության ժամկետը, որը սահմանափակում էր երկու ամենամեծ միջուկային տերությունների ձեռքում գտնվող ռազմավարական միջուկային մարտագլխիկների թիվը, և որը հանդիսանում էր միջուկային զենքի վերահսկման վերջին կարևոր գործիքներից մեկը, որ դեռևս գործում էր երկու երկրների միջև: Եթե կողմերը չհաջողեն կամ չցանկանան երկարացնել այս պայմանագիրը կամ նոր համաձայնությունների գալ, ապա առաջին անգամ ավելի քան հիսուն տարում Մոսկվան և Վաշինգտոնը կգտնվեն իրավիճակում, երբ նրանց ձեռքերը ազատ կլինեն միջուկային ոլորտում, և որևէ միջազգային պարտավորություն չի սահմանափակի նրանց միջուկային ներուժի անկանխատեսելի աճը:

Մոսկվան պաշտոնապես «կասեցրեց» New START պայմանագիրը 2023 թվականին՝ ի պատասխան Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից տրամադրված զգալի ռազմական և տնտեսական աջակցության, որն, ըստ Կրեմլի դիրքորոշման, դիտարկվում էր որպես ԱՄՆ-ի ոչ ուղղակի ընդգրկվածություն ռուս-ուկրաինական հակամարտության մեջ և որպես սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Վաշինգտոնը նույնպես արձագանքեց համապատասխան միջոցառումներով՝ փաստացի սառեցնելով պայմանագիրը և դադարեցնելով դրա շրջանակներում նախատեսված տեղեկության փոխանակումն ու ստուգումները, թեև պայմանագիրը ձևականորեն շարունակեց մնալ ուժի մեջ, և նրա իրավական գործողությունը պաշտոնապես չդադարեց:

Անցած ամիսներին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախաձեռնություն ցուցաբերեց և առաջարկեց ևս մեկ տարով պահպանել պայմանագրի հիմնական դրույթները և սահմանափակումները՝ ներառյալ այն կարևորագույն պայմանը, որ յուրաքանչյուր երկրի ձեռքում հարված հասցնելու համար պատրաստ միջուկային մարտագլխիկների թիվը չի կարող գերազանցել 1550 միավորը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկզբնական արձագանքում դրական վերաբերմունք ցույց տվեց Կրեմլի այս առաջարկի նկատմամբ և արտահայտեց պատրաստակամություն շարունակել երկխոսությունը, սակայն այս առաջարկը կողմերը դեռևս չեն փոխակերպել իրավաբանորեն պարտավորեցնող պաշտոնական համաձայնության և չեն ընդունել կոնկրետ պայմանագրային փաստաթուղթ, որը կապահովի այդ սահմանափակումների շարունակականությունը:

Ներկայում չկա որևէ հստակ նշան կամ միտում, որ պայմանագրի հիմնական դրույթների գործողության ժամկետը կերկարացվի, կամ որ կողմերը կհասնեն ոչ պաշտոնական համաձայնության, որը կապահովի միջուկային զինանոցների շարունակական սահմանափակումը, ինչը նշանակում է, որ միջուկային զենքի մարտագլխիկների քանակի ավելացումը երկու տերությունների կողմից կդառնա իրականություն: Ավելին, դեռ անցյալ տարի ԱՄՆ նախագահը հայտարարեց միջուկային փորձարկումները վերսկսելու հնարավորության (մտադրության) մասին, և իր հիմնավորումներից մեկը եղավ այն պնդումը, թե միջուկային զենքի փորձարկումներ են կատարում Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Չինաստանը:

Փաստացի ստեղծվում է խիստ անհանգստություն հարուցող իրավիճակ, որ եթե միջուկային զինատեսակների վերահսկման և սահմանափակման միջազգային մեխանիզմները չգործեն, և նոր բանակցությունների համար դաշտ չբացվի, ապա մյուս միջուկային տերություններն ու զենքի ձեռքբերմանը ձգտող երկրները մեծ արագությամբ և ինտենսիվությամբ կսկսեն իրենց սեփական միջուկային փորձարկումները և միջուկային զինանոցների աննախադեպ ընդլայնումը, քանի որ ոչ ոք չի ցանկանա գտնվել անբարենպաստ ռազմավարական դիրքում: Միջուկային մրցավազքի վերսկսումն իր ողջ թափով անխուսափելի է դառնում, եթե միջազգային հանրությունը և հիմնական տերությունները չձեռնարկեն անհետաձգելի և արդյունավետ քայլեր այս ճգնաժամի կանխարգելման և կարգավորման ուղղությամբ։ Իսկ այդ նոր մրցավազքն իր հետ կբերի նոր մարտահրավերներ, ռիսկեր և անկանխատեսելի հետևանքներ:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջուկային զինանոցների սահմանափակումը տասնամյակներ շարունակ ապահովել է ռազմավարական հավասարակշռություն և զսպել է մեծ տերությունների միջև անմիջական ռազմական բախումների վտանգը։ Բայց այդ սահմանափակման վերացումը պայմաններ է ստեղծում հաստատված հավասարակշռության խախտման համար։ ԱՄՆ-ի կողմից ներկայացվող արդեն իսկ չափազանց թանկարժեք, բյուջետային հսկայական պարտավորություններ պահանջող և ժամանակացույցից հետ ընկած միջուկային զինանոցի լայնածավալ արդիականացման ծրագիրը, որը ենթադրում է հազարավոր միջուկային մարտագլխիկների, բալիստիկ հրթիռների, հրթիռակիր սուզանավերի և ռազմավարական ռմբակիր օդանավերի փոխարինումը նոր սերնդի համակարգերով, պայմաններ է ստեղծում, որ Չինաստանը նույնպես արագացնի և ընդլայնի իր սեփական միջուկային զենքի կուտակման ամբիցիոզ ծրագիրը, որը հիմնականում ուղղված է ռազմավարական հավասարակշռության ստեղծմանն ընդդեմ արևմտյան տերությունների:

Եթե չեղարկվեն New START պայմանագրի սահմանափակումները, Ռուսաստանը նույնպես կարող է լրացուցիչ մարտագլխիկներ տեղադրել իր ունեցած սպառազինություններում՝ հարվածի պատրաստ զինանոցը մեծացնելով մոտ 60 տոկոսով։ Մյուս կողմից էլ՝ միջուկային զինանոցների սահմանափակումների նկատմամբ ԱՄՆ-ի՝ վերջին տարիների աճող դժկամության և սահմանափակ հետաքրքրվածության պատճառներից մեկը միջուկային երրորդ գերտերության ի հայտ գալն է, որը կարող է վերափոխվել իրական ռազմավարական մարտահրավերի։

2010 թվականին New START պայմանագիրը բանակցելիս և ստորագրելիս շատ քչերն էին այդ մասով լուրջ մտահոգված, քանի որ այն ժամանակ Չինաստանը դեռևս դիտարկվում էր որպես երկրորդ աստիճանի միջուկային տերություն՝ սահմանափակ ներուժով: Սակայն վերջին շրջանում միջուկային զենքի տեսանկյունից միջազգային աշխարհաքաղաքական լանդշաֆտում ամենամեծ, ամենակարևոր և ամենաանկանխատեսելի փոփոխությունը հենց Չինաստանի վերածնունդն է և դրա դրսևորումը մարտահրավերի տեսքով աշխարհի միջուկային զենքի երկու ամենամեծ և ամենահզոր զինանոցներին տիրապետող Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության համար:

Չինաստանը անցած տասնամյակի ընթացքում հսկայական ֆինանսական միջոցներ և ռեսուրսներ է ներդրել իր միջուկային մարտագլխիկների ընդհանուր թիվն ավելացնելու, բալիստիկ հրթիռային համակարգերի տեխնոլոգիական որակը բարելավելու և իր ռազմավարական մատակարարման պրոյեկտների բազմազանությունը ապահովելու նպատակով: 2022 թվականի պաշտոնական զեկույցում Պենտագոնի փորձագետները և վերլուծաբանները գնահատել են, որ շատ հավանական է՝ Չինաստանը մինչև 2035 թվականը ունենա մոտավորապես 1500 մարտագլխիկ, ինչը փաստորեն նշանակում է, որ Չինաստանը կհասնի այն քանակական մակարդակին, որն այժմ New START պայմանագրով սահմանված է Ռուսաստանի և Ամերիկայի համար:

Եվ այս փաստը նոր, ավելի բարդ և բազմաշերտ համատեքստ և ընկալում է ստեղծում հատկապես այն բացառիկ պայմաններում, որ Չինաստանի տնտեսական ներուժի և ազդեցության անընդմեջ ավելացմանը զուգահեռ՝ այս պետությունը համաշխարհային քաղաքական և տնտեսական վերլուծաբանների հանրույթի կողմից երկարաժամկետ հեռանկարում լրջորեն դիտարկվում է որպես այն հզոր աշխարհաքաղաքական կենտրոնը, որն իր տնտեսական, տեխնոլոգիական, ռազմական և դիվանագիտական ռեսուրսների հզորությամբ ի վիճակի է մարտահրավեր նետել միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի գերակա դիրքերին։

Ստացվում է, որ միջուկային մրցավազքը դուրս է երկկողմանի խնդիր լինելու շրջանակից, որը կարող էր լուծվել ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության և հարաբերությունների շրջանակներում, և այժմ ներառում է երրորդ խաղացող, որի տնտեսական հզորությունն ու տեխնոլոգիական ներուժը թույլ են տալիս մի շարք ոլորտներում թելադրող դիրքերի հասնել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներ
Ամենադիտված