Սերժ Սարգսյանը վերջակետ դրեց
Քաղաքականություն168 ժամ / «Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի, իսկ պարբերաբար հրապարակ նետվող լուրերը, իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին՝ մտացածին են, և իշխանության ու կուսակցության մակարդակում մենք շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին է նրանց ցանկությունը, բայց կարծում եմ, որ իրավիճակի վրա դա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում և մասնավորապես՝ մեր կուսակցությունում, առողջ աշխատանքային մթնոլորտ է»,- Տավուշ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Առհասարակ, Սերժ Սարգսյանը լրագրողների հետ քիչ է շփվում: Համենայնդեպս՝ նախագահի պաշտոնում, և հատկապես՝ հայ լրագրողների հետ: Բայց Տավուշում նա անհրաժեշտ համարեց պատասխանել ընդամենը մեկ հարցի, իսկ այդ մեկ հարցը վերաբերում էր Կարեն Կարապետյանի հանդեպ վերաբերմունքին:
Բնականաբար, ոչ հարցը, ոչ էլ պատասխանը պատահականության արդյունք չէին:
Նախագահը և նրա թիմակիցներն ընդամենն ուզում էին փոխանցել հստակ ուղերձ. Սարգսյանի ու Կարապետյանի հարաբերություններում ամեն ինչ նորմալ է, և չարժե մութ սենյակում կատու փնտրել, մանավանդ, որ այն չկա: Ըստ էության, Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ վերջակետ դրեց իր և վարչապետի հակասությունների մասին շահարկումներին:
շարունակությունը՝ կայքում