Հայերեն

Ինչու Պուտինը խոսեց պատերազմի մասին

Աշխարհ

ՀԱՅԵԼԻ

Այդ պատերազմը «ոչ ոք չի վերապրի»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի դեպքում` «դա ոչ ոք չի վերապրի»։ Showtime հեռուստաալիքը հատված է հրապարակել հարցազրույցից։ Պուտինի ամբողջական հարցազրույցը կցուցադրվի հունիսի 12-15-ը։ Պուտինը նաև նշել է, որ չի կորցնում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հույսը՝ նշելով, որ մինչև գերեզման հույս միշտ էլ կա։
Հիշեցնենք, որ օրերս ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով Պուտինը Վաշինգտոնին ուղղված մեկ այլ կարևոր ուղերձով հանդես եկավ` նշելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա «սառը պատերազմի» տարիներից ի վեր, սակայն Պուտինի խոսքով՝ Մոսկվան ու Վաշինգտոնը կապի մեջ են միջազգային հարթակներում: Միևնույն ժամանակ, նա հավաստիացրեց, թե ՌԴ-ն շարունակելու է երկխոսությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և խնդրել է ամերիկյան բիզնեսին օգնել այդ հարցում. «Օգնեք մեզ՝ վերականգնելու նորմալ քաղաքական երկխոսությունը: Ես ձեզ խնդրում եմ Ռուսաստանի անունից և դիմում եմ ամերիկյան կողմին՝ օգնեք ԱՄՆ-ի նորընտիր նախագահին և նոր վարչակազմին»:
Այսօր արդեն իսկ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է իրեն աշխատել Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունների վերականգնման ուղղությամբ: Պետքարտուղարի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը խնդրել է այնպես անել, որպեսզի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության շուրջ հետաքննությունը չխանգարի Մոսկվայի հետ շփումների հաստատմանը: Թիլերսոնը չի մեկնաբանել հետաքննության մանրամասները՝ պատճառաբանելով, թե բավարար տեղեկատվություն չունի այդ հարցով:
Վելինգտոնում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ պետքարտուղարը նշել է, որ տվյալ պահին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ցածր մակարդակում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում հետաքննություն է ընթանում 2016թ. ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության շուրջ: Ամերիկյան հատուկ ծառայությունները ենթադրում են, որ Ռուսաստանը կարող էր ազդել նախագահական ընտրությունների ընթացքի վրա՝ հօգուտ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի: Կրեմլը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները:
Այս ֆոնին չի բացառվում Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպման ընթացքում որոշակի հստակեցում Ռուսաստան-ԱՄՆ փոխհարաբերությունների համար: Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է կայանալ Համբուրգում՝ G20-ի երկրների գագաթնաժողովին։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հանդիպման հստակ ամսաթիվ դեռևս համաձայնեցված չէ։ Պեսկովն ընդգծել է, որ երկու առաջնորդների միջև դեռևս նախատեսված է միայն զրույց։ Բանակցությունների արդյունքներով մամուլի համար հայտարարություններ չեն ծրագրվում։
Պուտինն ու Թրամփը մայիսի 2-ին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել էին G20 գագաթնաժողովի շրջանակում անձնական հանդիպում կազմակերպելու մասին։ Նշենք, որ գագաթնաժողովը տեղի կունենա Համբուրգում, հուլիսի 7-8-ը։
Թե ինչու Պուտինը խոսեց պատերազմի մասին, թերևս, դրա պատճառն այն է, որ նա ցանկանում է մեկ անգամ ևս փաստել, թե որքան բարդ հարաբերություններ են ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև: Նա կարծես վերջին օգնության ազդակ է հղում` հույս ունենալով, որ հնարավոր կլինի հարթել հարաբերությունները Վաշինգտոնի հետ:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի տնտեսական` անհանգստացնող վիճակի մասին փաստում են ռուսաստանցի նախկին պաշտոնյաները:

«Ռուսաստանը աղետալի ձևով ժամանակ է կորցնում»

Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը պնդում է՝ Պուտինի վարչակազմը պատրաստ չէ բարեփոխումների, անգամ այսպես կոչված կորսված տասնամյակից հետո, երբ տնտեսական աճը միջինում ընդամենը մեկ տոկոսի էր հասնում: Նախկին նախարարն այդ մասին ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում, որտեղ պատմել է նաև ՌԴ նախագահի հետ իր վերջին հանդիպման մանրամասները:
Անցած տարի՝ Ռուսաստանի խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին, Վլադիմիր Վլադիմիրովիչը հանձնարարել էր Կուդրինին առողջացման ծրագիր մշակել, ինչը մեծ ոգևորությամբ էր ընդունվել ներդրողների կողմից: Կուդրինը ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ ամենաերկարակյաց ֆինանսների նախարարն էր, որի օրոք կառավարությունը մարեց 90-ականների վերջից կուտակված արտաքին պարտքի էական մասը: Փորձառու տնտեսագետը պնդում է՝ այսօր ՌԴ-ի տնտեսությունն աշխուժացնելու և զարգացնելու համար անհրաժեշտ է նվազեցնել պետության դերը տնտեսության մեջ, կրճատել կախվածությունը նավթից, ներդրումներ անել կրթության ոլորտում և բարեփոխել հարաբերություններն Արևմուտքի հետ:
«Օրինակ, նավթային ոլորտը պետք է առաջիկա 7-8 տարիների ընթացքում ամբողջությամբ սեփականաշնորհվի, մենք այնտեղ պետական ընկերությունների կարիքն այսօր չունենք, պետությունը պետք է միջամտի միայն անվտանգության, երբեմն՝ սակագնի հարցում, մնացած խնդիրները գործարարներն իրենք կլուծեն: Պետական ընկերություններում՝ դոտացիաների տեսքով ներդրումներ անելու փոխարեն կառավարությունը պետք է այդ գումարները ենթակառուցվածքների զարգացմանը ուղղի», – ընդգծում է Ալեքսեյ Կուդրինը:
Ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում՝ Կուդրինը ներկայացրել է իր ծրագրի հիմնական դրույթները, ընդգծելով՝ առաջիկա տարիներին տնտեսական աճը անգամ 3 տոկոսի հասցնելու համար Ռուսաստանը պետք է կարողանա ապրանքներ արտադրել, որոնք կսպառվեն ողջ աշխարհում: «Իսկ դրա համար անհրաժեշտ է նոր արտաքին քաղաքականություն, փոխզիջումների գնալու ու պայմանավորվելու ունակություն», – ընդգծեց նախկին նախարարը:
«Տնտեսական աճի ավելի բարձր տեմպ ունենալու համար անհրաժեշտ է ոչ միայն պայմաններ ստեղծել նորարարության ու արտադրության զարգացման համար, այլև դուրս գալ մրցունակ շուկա ու դիմանալ այդ մրցակցությանը: Մեզ մեր ներքին շուկան բավարար չէ, տնտեսությունը աշխուժացնելու համար մեզ անհրաժեշտ է կրկնապատկել ոչ հումքային արտահանումը, ինչը նավթ ու գազ վաճառելուց շատ ավելի բարդ է», – ասաց Կուդրինը:
Նախկին նախարարը, սակայն, թերահավատ է, որ գործող իշխանություններն իր այս առաջարկներին կհետևեն: «Դրանք շարքից կհանեն Պուտինի ստեղծած՝ կենտրոնացված կառավարման համակարգը, որը արտոնություններ է տալիս իշխանությանը մոտ կանգնածներին», – Bloomberg-ին տված հարցազրույցում պնդել է Ալեքսեյ Կուդրինը՝ ընդգծելով. «Ռուսաստանը աղետալի ձևով ժամանակ է կորցնում, իշխանությունները, ցավոք, շատ դանդաղ են հասկանում, որ անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ»:

Պուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան
Ամենադիտված