Հայաստանի նոր բաժանումը
ՔաղաքականությունԼրագիր / Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը, որով նախատեսվում է համայնքների խոշորացում: Այս խնդիրը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել. Մի կողմից, այն իշխանության ներկայիս «օպտիմալացման» քաղաքականության քայլերից մեկն է, մյուս կողմից կան տեսակետներ, որ համայնքների խոշորացումը կհանգեցնի դրանց մի մասի քայքայմանն ու արտագաղթին:
Իշխանության այս նախաձեռնությունը մեկն է նրանցից, որոնցով փորձ է արվում ամբողջացնել կառավարման նոր կարգն ու նոր ստատուս-քվոյի ձեւավորումը Հայաստանում, որը ենթադրում է նաեւ հանրության «վերադասավորում»: Օրենքը այս գործընթացի սահմանադրական կողմն է, սակայն այս գործընթացն ունի նաեւ այսպես ասած ստվերային կողմ, որն ընդգծվեց ընտրությունների ժամանակ:
Ռեյթինգային ընտրակարգի նպատակների ու խնդիրների մասին շատ է խոսվել, սակայն այն միայն ընտրությամբ չի ավարտվել: Բանն այն է, որ Հայաստանի վարչատարածքային «սահմանադրական» նոր բաժանմանը զուգահեռ, տեղի է ունեցել նաեւ մեկ այլ բաժանում, որը կապված է եղել կոնկրետ ընտրատարածքների հետ: Խոշորացված ընտրատարածքներում ռեյթինգային մրցակցության արդյունքում «ընտրվել» են կոնկրետ տարածքների «նայողները», որոնք տեղերում իշխանություն են ստացել եւ կոչված են ապահովել այդ տարածքների վերահսկողությունը եւ իշխանության հետագա վերարտադրությունը:
շարունակությունը՝ կայքում