Հայերեն


Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից քաղաքակրթությունը գտնվում է նշանակալի պատմական հատվածում, երբ տեխնոլոգիական առաջընթացը ոչ միայն վերափոխում է մարդկային գործունեության բոլոր ոլորտները, այլև խորապես ազդում մեր մտածելակերպի, ճանաչողական գործընթացների և հոգեբանական կառուցվածքի վրա։ Այն բացառիկ արագությունը, որով զարգանում են թվային տեխնոլոգիաները, արհեստական բանականության համակարգերը և ավտոմատացման գործիքները, ստեղծում է աննախադեպ հնարավորություններ՝ միաժամանակ առաջ քաշելով մարդկության առջև նոր և շատ լուրջ մարտահրավերներ, որոնք վերաբերում են ոչ միայն տեխնիկական կամ տնտեսական հարթություններին, այլ հենց մարդու՝ որպես մտածող, ստեղծագործող և զարգացող էակի հիմնարար բնութագրերին։

Այսօր, երբ գլխապտույտ արագությամբ մեր առօրյա կյանք են ներխուժում ավելի ու ավելի խելացի մեքենաներ, ալգորիթմներ և համակարգեր, որոնք կարող են կատարել առաջադրանքներ, որոնք մինչ օրս համարվում էին բացառապես մարդկային, մենք հայտնվում ենք այնպիսի իրականության մեջ, որտեղ անհրաժեշտ է վերանայել մեր հարաբերությունները տեխնոլոգիաների հետ և գիտակցել, որ նրանց անսահմանափակ օգտագործումը կարող է հանգեցնել մարդկային ուղեղի, մտավոր ունակությունների և ստեղծագործական ներուժի աստիճանական թուլացման, եթե չմշակվի հստակ, հավասարակշռված և խելամիտ քաղաքականություն հատկապես կրթության և մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում։

Տեխնոլոգիական հեղափոխությունը, որը տեղի է ունենում վերջին մի քանի տասնամյակի ընթացքում, իրականում ունի երկակի բնույթ՝ մի կողմից մեծապես հեշտացնելով և արագացնելով մարդկային աշխատանքը, բարձրացնելով արտադրողականությունը և ընդլայնելով մեր ունակությունները, մյուս կողմից՝ նվազագույնի հասցնելով այն ջանքերը, որոնք մարդիկ պարտավոր են գործադրել տարբեր խնդիրներ լուծելիս, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է մտավոր «մկանների» թուլացմանը ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկական անգործությունը հանգեցնում է մարմնի մկանների թուլացմանը։

Այս երևույթը հատկապես ուժգին դրսևորվում է արհեստական բանականության արագ զարգացման և լայն տարածման շրջանում, երբ ChatGPT-ի նման համակարգերը, տարբեր նեյրոնային ցանցերը և խոր ուսուցման մոդելները դարձել են հասանելի գործիքներ, որոնք կարող են ստեղծել տեքստեր, լուծել բարդ խնդիրներ, վերլուծել տվյալներ և նույնիսկ գրել ծրագրային կոդ այնպիսի մակարդակով, որը շատ դեպքերում համեմատելի է մարդկային կատարողականի հետ կամ նույնիսկ գերազանցում է այն որոշակի սահմանափակ առաջադրանքների մեջ։

Այս պարագայում մենք հայտնվում ենք այնպիսի իրավիճակում, որտեղ մարդիկ (հատկապես երիտասարդ սերունդը) ունեն գայթակղություն՝ պարզապես պատվիրակել մտավոր աշխատանքը մեքենաներին՝ խուսափելով անկախ մտածելու, վերլուծելու, սինթեզելու և քննադատաբար գնահատելու ջանքերից, ինչը վտանգավոր միտում է մարդկային ճանաչողական զարգացման համար։ Այս խնդիրը ծագում է տեխնոլոգիական առաջընթացի հատուկ բնույթից։ Եթե նախկինում մեքենաները փոխարինում էին հիմնականում ֆիզիկական աշխատանքը, ավտոմատացնում էին արտադրական գործընթացները, կատարում էին կրկնվող և միանման գործողություններ, ապա արհեստական բանականության զարգացման հետ մենք անցնում ենք բոլորովին նոր փուլի, որտեղ մեքենաները սկսում են ներխուժել մտածողության, վերլուծության, ստեղծագործության ոլորտներ, որոնք մինչ օրս համարվում էին բացառապես մարդկային արտոնություն և մարդու էության կարևորագույն հատկանիշ։ Հենց մտածելու ունակությունը, տրամաբանելու, համադրելու, եզրակացություններ անելու կարողությունը միշտ եղել է մարդու տարբերակիչ առանձնահատկությունը, այն հիմնական գործոնը, որը թույլ է տվել մարդկությանը զարգանալ, ստեղծել քաղաքակրթություններ, գիտություն և արվեստ, և հենց այս ոլորտում է դրսևորվում ամենամեծ վտանգը, քանի որ երբ մարդիկ դադարում են ուղղակիորեն մտածել և վերապահում են այս գործընթացը արհեստական համակարգերին, նրանք այդպիսով հրաժարվում են իրենց մարդկային էության կարևորագույն տարրից։

Հատկապես անհանգստացնող է այս միտումը կրթական ոլորտում, որտեղ աշակերտները և ուսանողները, որոնք պետք է ձևավորեն, զարգացնեն և ամրապնդեն իրենց մտավոր ունակությունները, ավելի ու ավելի հաճախ դիմում են արհեստական բանականությանը տեքստեր գրելու, խնդիրներ լուծելու, հետազոտություններ կատարելու համար՝ շրջանցելով հենց այն մտավոր ջանքերը, որոնք անհրաժեշտ են իրենց ճանաչողական զարգացման համար։ Երբ աշակերտը պարզապես տալիս է արհեստական բանականությանը առաջադրանք՝ գրել շարադրություն, լուծել մաթեմատիկական խնդիր կամ պատրաստել «գործնական աշխատանք»՝ առանց ինքնուրույն մտածելու, վերլուծելու, որոնելու, համադրելու և անկախ եզրակացություններ անելու, նա իրականում զրկում է ինքն իրեն հենց այն զարգացման հնարավորությունից, որը կրթական համակարգը նրան ապահովելու է։

Կրթությունը չի կարող լինել պարզապես պատրաստի պատասխանների ստացում կամ տեղեկույթի հավաքագրում, այլ նախ և առաջ պետք է ներառի մտածել սովորեցնելը, քննադատական մտածողության ձևավորումը, վերլուծության և սինթեզի հմտությունների զարգացումը, ինչպես նաև այնպիսի հիմնարար ճանաչողական գործիքների կերտումը, որոնք մարդուն անհրաժեշտ են կյանքի բոլոր ոլորտներում։ Երբ այս գործընթացը շրջանցվում է, և աշակերտը պարզապես ստանում է պատրաստի արդյունք արհեստական բանականությունից, նա կորցնում է հենց իր մտավոր զարգացման ամենակարևոր փուլը՝ այն ընթացքը, որն ապահովում է մտածողության ձևավորումը, տրամաբանական կապերի կառուցումը, վերլուծական հմտությունների զարգացումը։ Դա նման է այն իրավիճակին, երբ մարզիկը, փոխանակ վարժություններ կատարելու և զարգացնելու իր մկանները, պարզապես նայում է, թե ինչպես են ուրիշներն անում այդ վարժությունները, կամ օգտագործում է մեքենաներ, որոնք նրա փոխարեն են շարժվում՝ ակնկալելով, որ այդպես էլ կզարգանան նրա ֆիզիկական ունակությունները, ինչն, իհարկե, անհնար է։

Վիճակագրական տվյալները արդեն իսկ ցույց են տալիս այս մտահոգիչ միտումը. ուսումնասիրությունները վկայում են, որ շատ երիտասարդների շրջանում, որոնք ակտիվորեն օգտագործում են արհեստական բանականություն կրթական նպատակներով, դրսևորվում է մտավոր ունակությունների նվազում։ Այս միտումը հատկապես անհանգստացնող է, երբ նվազում է նրանց հիշողության կարողությունը, քանի որ երբ ամբողջ տեղեկույթը միշտ հասանելի է մեկ սեղմումով, մարդիկ դադարում են ջանք գործադրել որևէ բան հիշելու համար։ Այնինչ, հիշողությունը, որը միշտ եղել է մարդկային ինտելեկտի կարևորագույն բաղադրիչներից մեկը, որը թույլ է տվել կուտակել գիտելիքներ, փորձ, մշակութային արժեքներ, այսօր զգալիորեն նահանջում է, քանի որ մարդիկ ավելի ու ավելի շատ ապավինում են արտաքին հիշողության սարքերին՝ սմարթֆոններին, համակարգիչներին, ամպային տիրույթներին, որոնիչներին և արհեստական բանականությանը։

Այս երևույթը, որը կարելի է անվանել ճանաչողական արտաքին աջակցության համախտանիշ, հատկապես վտանգավոր է երիտասարդ սերնդի համար, քանի որ նրանք չեն զարգացնում այն հիմնարար հմտությունները, որոնք անհրաժեշտ են անկախ, ստեղծագործ և արդյունավետ մտածողության համար։ Այս երևույթը միայն անհատական մակարդակով չէ, որ ազդում է մարդկային կարողությունների վրա, այլև ունի խոր ազգային և պետական նշանակություն։

Մարդկային կապիտալը, որը ներկայում համարվում է ցանկացած երկրի և հասարակության զարգացման ամենակարևոր ռեսուրսը, ավելի կարևոր է, քան բնական հարստություններն ու նյութական ակտիվները, և կարող է լրջորեն տուժել, եթե ճիշտ ձևով չկառավարվի մարդկանց և տեխնոլոգիաների փոխհարաբերությունը։ Յուրաքանչյուր պետություն, որը հետաքրքրված է ունենալ կրթված, ստեղծագործ, նորարար, քննադատական և մտածող քաղաքացիներ, պետք է լուրջ մտահոգված լինի այն միտումներով, երբ երիտասարդ սերունդը զրկվում է ճանաչողական զարգացման հնարավորություններից և դառնում արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների պասիվ օգտագործող՝ առանց անկախ մտածելու, վերլուծելու և ստեղծագործելու կարողությունների։ Մարդկային կապիտալը չի կարող զարգանալ, եթե մարդիկ դադարում են մտածել, և հենց այստեղ է, որ պետական քաղաքականությունը պետք է միջամտի ոչ թե տեխնոլոգիաներից մարդկանց հեռացնելու տեսանկյունից, ինչը ոչ միայն անհնար է, այլև ոչ նպատակահարմար, քանի որ տեխնոլոգիաները իսկապես հզոր գործիքներ են, այլ դրանք ստեղծելու հնարավորություններ, որ դրանք օգտագործվեն հենց այն ուղղությամբ, որը կապահովի մարդկանց համար պայմաններ՝ միտված նախ զարգացնելու իրենց մտավոր ունակությունները, ստանալու հիմնարար գիտելիքներ և հմտություններ, սովորելու անկախ մտածել, վերլուծելու, քննադատաբար գնահատելու, ստեղծելու և միայն դրանից հետո անցնելու տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործմանը։

Կրթական համակարգը պետք է լինի այն առաջին և կարևորագույն միջավայրը, որտեղ կիրականացվի այս հավասարակշռված մոտեցումը՝ աշակերտներին և ուսանողներին սովորեցնելով ոչ միայն օգտագործել տեխնոլոգիաները, այլև դրանից առաջ ձևավորել իրենց սեփական մտածողական հմտությունները։ Աշակերտներին և ուսանողներին պետք է սովորեցնել տեխնոլոգիական գրագիտություն, բայց ոչ թե պարզապես տեխնիկական հմտություններ, այլ քննադատական հարաբերություն տեխնոլոգիաների հետ, հասկացողություն, թե երբ և ինչպես օգտագործել դրանք, երբ դիմել սեփական մտածողությանը, ինչպես տարբերել արժեքավոր տեղեկատվությունը անարժեքից, ինչպես ստուգել և գնահատել արհեստական բանականության կողմից ստեղծված պատասխանները։

Այս համատեքստում տեխնոլոգիաները պետք է ներդրվեն կրթական գործընթացում ոչ թե որպես հեշտ պատասխանների աղբյուր, այլ որպես խնդիրների լուծման բարդ գործիքներ, որոնց օգտագործումը պահանջում է նախ խնդրի ըմբռնում, վերլուծություն, լուծման ռազմավարության մշակում և միայն դրանից հետո տեխնոլոգիական միջոցների կիրառում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշել
Ամենադիտված