Սպանություն Երևանում
ՀասարակությունՇամշյանը տեղեկացնում է․
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի մասում ստացած վնասվածքներից իրենց մոտ տեղափոխված երիտասարդ տղան վիրահատարանում գիտակցության չգալով՝ մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Հարավարևմտյան թաղամասի «Կայզեր» սուպերմարկետի մոտից։