Ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի վեճն ավարտվել է կրակոցով
ՍպորտՌիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Մոսկվայի կենտրոնում գտնվող ավտոսրահներից մեկում ծեծկռտուքի մասնակից է դարձել։ Այս մասին գրում է Life.ru-ն։ 28-ամյա Միհրանը 34-ամյա ընկերոջ՝ Սամվել Ավետյանի հետ կենցաղային թեմայով վեճի է բռնվել, որը վերածվել է քաշքշոցի և ծեծկռտուքի՝ ավարտվելով կրակոցով։ Արդյունքում Ավետյանը ոտքի վիրավորում է ստացել։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, որը պարզել է, որ Հարությունյանի մոտ եղել է գրանցված տրավմատիկ ատրճանակ։ Պարզվել է, որ կրակոցը պատահական է եղել՝ հրմշտոցի ընթացքում։ Ավետյանը հրաժարվել է հոսպիտալացումից և դիմում գրելուց։ Հարությունյանն, իր հերթին, հայտարարել է, որ բողոք չունի։