Պայթյուն Մինսկի խմբի համանախագահների այցից առաջ
ՔաղաքականությունԼրագիր / Արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հունիսի 10-ին կայանալիք այցից ունի մեկ ակնկալիք՝ հասնել Վիեննայի պայմանավորվածությունների իրականացմանը, ինչը ենթադրում է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրում, որպեսզի այլեւս չլինեն սահմանային կրակոցներ:
Դրան զուգահեռ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ համանախագահները Հայաստան այցի ընթացքում փորձելու են հստակեցնել իրավիճակը Արցախի հակամարտության գոտում:
Ի՞նչ հստակեցման մասին է խոսքը, պարզ չէ: Ի՞նչը հստակ չէ համանախագահների համար:
Համանախագահների այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ լայն իմաստով տարածաշրջանում ծավալվել են հետաքրքիր նոր զարգացումներ: Արաբական պետությունները դեմարշ են իրականացնում Կատարի դեմ, դրանից հետո ահաբեկություն տեղի ունեցավ Իրանում: Ուշագրավ զարգացումներ էլի կան, որոնք ընդհանուր առմամբ իհարկե մասն են այն թեժ գործընթացի, որ արդեն մի քանի տարի բավական բուռն կերպով ընթանում է Մերձավոր Արեւելքում եւ հարակից գոտիներում:
շարունակությունը՝ կայքում