Հայերեն


Այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը. Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին

Քաղաքականություն

Այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը. «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարին իր ելույթի ընթացքում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա անդրադառնալով իրենց բարեփոխումների տեսլականին՝ շեշտեց արդարադատության համակարգի փոփոխության անհրաժեշտությունը։

«Արդարադատությունը պետք է լինի մարդասեր։ 2018 թվականից ի վեր մենք անգամ փոքր զանցանք կատարած անձանց համար համաներում չենք ունեցել։ Պետք է լինի համաներում՝ ուղղելի սխալ թույլ տված մարդկանց համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան շտկելու իրենց սխալները, ոչ թե ունենանք միայն խիստ պատիժներ՝ առանց օգուտի»,– ասաց նա։

Անվտանգության հարցին անդրադառնալով՝ Կարապետյանը հայտարարեց․ «Մենք խոսք չենք տալիս, մենք հաստատում ենք․ ՀՀ տարածքի բռնազավթված հատվածները խաղաղ ճանապարհով վերադարձվելու են մեզ։ Մենք նորից մեզ ապահով ենք զգալու, իսկ մեր երկիրը կունենա երաշխավորված և ուժեղ խաղաղություն, ոչ թե թույլ՝ ադրբեջանցի վերաբնակիչներով համեմված ՔՊ-ական հիբրիդային խաղաղություն»։

Ելույթն ամփոփելով՝ Նարեկ Կարապետյանն ընդգծեց Սամվել Կարապետյանի կարևոր գործոնի մասին. «Դուք շատ լավ գիտեք՝ երբ Սամվել Կարապետյանն ինչ-որ բան ասում է, նա դա անպայման անում է՝ ինչ գնով էլ լինի։ Եկեղեցին և հարյուրավոր օրինակներ դրա ապացույցն են։ Մեր բոլորի վստահությունը Սամվել Կարապետյանի օգտին է, իսկ ձեր վստահությունը՝ 300 հազար աշխատատեղի օգտին»։

Նա կոչ արեց ներկաներին ակտիվորեն շփվել քաղաքացիների հետ․ «Դիմում եմ ձեզ յուրաքանչյուրիդ․ գնացեք, խոսեք հնարավորինս շատ մարդկանց հետ։ Մարդիկ հույսի կարիք ունեն։ Ասեք նրանց, որ մենք ոչ թե խոստումներ ենք տալիս, այլ ապահովում ենք արդյունքներ։ Ասեք, որ նրանք ավելի լավ են ապրելու, կունենան լավ աշխատանք և արժանապատիվ ապագա, և սա իրագործելու համար այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը։ Պատիվ ունեմ այսօր հայտարարել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին․ ուժեղ ժողովրդի ուժեղ լուծում»,- նշեց Կարապետյանը։ Նա շեշտեց, որ իրենց հաղթանակն անխուսափելի է, որի մասին հաստատում են բոլոր սոցհարցումները։ 

«Մեծ փոփոխությունները միասին ենք բերելու, որովհետև մեզ պետք է ոչ թե սովորական, այլ մեծ հաղթանակ՝ մեծամասնություն ԱԺ-ում, բոլորս միասին՝ Սամվել Կարապետյանի հետ ստեղծելու ենք ուժեղ Հայաստան ու հաղթենք»,-եզրափակեց նա։

Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին
Ամենադիտված