Սերժ Սարգսյանի բացահայտումը. հատուկ ծառայության էֆեկտը
ՔաղաքականությունԼրագիր / Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Կարեն Կարապետյանը չունի հրաժարական տալու պատճառ եւ նրա հետ իր հակադրությունն էլ մտացածին է, ասեկոսե, ՀՀԿ տարբեր անդամներ միմյանց հերթ չտալով հայտարարում են, թե վարչապետի հրաժարականի մասին տեղեկությունները չարակամների գործն է, որոնք չեն ցանկանում ներքին վիճակի կայունացում եւ կառավարության արդյունավետ աշխատանք:
Մինչ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀԿ-ականները լուռ էին, եւ որեւէ մեկը չէր փորձում «ընդդիմանալ» «չարակամներին», որոնք թիրախավորել էին Կարեն Կարապետյանին:
Այդ տրանսֆորմացիայի պատճառն այն չէ, որ Սերժ Սարգսյանը նրանց հրահանգել է այժմ անցնել վարչապետի «պաշտպանության»: Պարզապես, նրանք համոզված էին, որ հրաժարականի մասին «ասեկոսեները» եւ վարչապետին ուղղված այլ քաղաքական-քարոզչական հարվածները գալիս էին հենց Սերժ Սարգսյանից, առնվազն ունեին նրա հավանությունը: Այդ իսկ պատճառով էլ բոլորը լուռ էին, որովհետեւ այդ ամենը անկայունության փորձ եւ չարակամություն բնորոշելու դեպքում կարող էին հայտնվել նույն թիրախում:
շարունակությունը՝ կայքում