Հայերեն

Թվային ուղերձից մինչև սահմանադրական փոփոխություն․ Սամվել Կարապետյանի վարչապետական հայտը

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն խորհրդարանական առաջիկա ընտրություններում կլինի գործարար և բարերար Սամվել Կարապետյանը։ Փետրվարի 11-ին կայացած կուսակցության համագումարում նա միաձայն ընտրվել էր կուսակցության նախագահ, իսկ մեկ օր անց պաշտոնապես հայտարարվեց նաև նրա վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին։ Ավելի վաղ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը տեղեկացրել էր, որ թեկնածուի անունը կհայտարարվի փետրվարի 12-ին, իսկ արդեն համաժողովի ընթացքում հաստատեց, որ խոսքը վերաբերում է տնային կալանքի տակ գտնվող իր հորեղբորը՝ Սամվել Կարապետյանին։

Թեկնածության շուրջ առաջ եկած հիմնական հարցը վերաբերում է Սահմանադրության 148-րդ հոդվածին, որը սահմանում է կառավարության անդամին ներկայացվող պահանջները։ Այդ դրույթը փոխկապակցված է պատգամավորի համար սահմանված չափանիշների հետ, որոնց համաձայն Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք։ Այս դրույթը փաստացի նշանակում է, որ երկքաղաքացիություն ունեցող անձը չի կարող ընդգրկվել նաև նախընտրական ցուցակում։

Հենց այս հարցի շուրջ համաժողովում ներկայացվեցին իրավական հիմնավորումներ։ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Սահմանադրության 148-րդ հոդվածը փոփոխելի է Ազգային ժողովի միջոցով և չի պատկանում այն հոդվածների շարքին, որոնց փոփոխությունը պահանջում է հանրաքվե։ Նրա խոսքով՝ ընտրություններում հաղթելու դեպքում, քսան օր անց իրենք Ազգային ժողովում կձեռնարկեն համապատասխան փոփոխությունը, որը կթույլատրի Հայաստանի ցանկացած քաղաքացու, այդ թվում Սամվել Կարապետյանին, ընտրվել վարչապետ։

Փաստաբան, «Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը տարածված տեսաուղերձում նշել է, որ 148-րդ հոդվածը փոփոխելի է խորհրդարանի կողմից և դրա համար պահանջվում է պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի աջակցությունը։ Նույն տեսակետը տարբեր ձևաչափերով ներկայացրել են նաև իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը, Սահմանադրական դատարանի նախագահի նախկին տեղակալ Ալվինա Գյուլումյանը, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը և սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

Համաժողովի ընթացքում հրապարակվեց նաև Սամվել Կարապետյանի տեսաուղերձը, որը պատրաստվել էր արհեստական բանականության միջոցով։ Թեև նա կալանքից ազատվելուց հետո գտնվում է տանը, փաստաբան Արամ Վարդևանյանը պարզաբանել է, որ հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսաձայնային ուղերձի ձևաչափը իրավական առումով հստակ կարգավորված չէր։ Նրա խոսքով՝ համապատասխան դիմում-հարցումներ են ներկայացվել թե՛ քննչական մարմնին, թե՛ հսկող դատախազին՝ տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն ստանալու նպատակով, սակայն ստացված պատասխանը համարժեք է եղել մերժման, իսկ դատախազությունից պատասխան չի ստացվել։

Ուղերձում Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի բարեկեցիկ կյանքի կառուցումը կսկսվի ընտրությունների հաջորդ օրվանից։ Նրա խոսքով՝ երկրում քաղաքական իրավիճակը փոխվել է, և գործող իշխանությունը կորցրել է նախկին դիրքերը։ Նա քննադատել է իշխանության ներքին և արտաքին քաղաքականությունը՝ տնտեսության վիճակը բնութագրելով որպես պարտքերի մեջ խրված և աղքատ պետություն։ Կարապետյանը շեշտել է, որ խաղաղությունը չի կարող կառուցվել թույլ պետության հիմքի վրա և որ ուժեղ բանակը պատերազմի հոմանիշ չէ։ Նրա գնահատմամբ՝ երկրին անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն, իսկ մանրամասն ծրագրերը կներկայացվեն առաջիկայում։ Ուղերձը եզրափակվել է արդեն ձևավորված կարգախոսով՝ «Մենք անպայման հաջողելու ենք մեր ձևով»։

Մինչդեռ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները և նրանց հետ կապվող շրջանակները քննադատում են նախաձեռնությունը՝ պնդելով, թե Սահմանադրության փոփոխությունը նպատակ ունի մեկ անձի պաշտոնավարման ապահովում։ Սակայն ընդդիմադիր շրջանակները հիշեցնում են, որ 2020 թվականին սահմանադրական փոփոխություններ նախաձեռնվեցին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման հարցը լուծելու նպատակով։ Այս համատեքստում կողմերը փոխադարձաբար միմյանց մեղադրում են քաղաքական նպատակահարմարությունից բխող սահմանադրական փոփոխությունների մեջ։

Այսպիսով, Սամվել Կարապետյանի թեկնածության առաջադրումը ոչ միայն քաղաքական, այլև սահմանադրաիրավական հարթության վրա է տեղափոխել քննարկումը։ Առաջիկա ընտրությունները կդառնան ոչ միայն քաղաքական ուժերի մրցակցության, այլև սահմանադրական կարգավորումների շուրջ ձևավորվող լայն բանավեճի փորձաքար։

Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ Կարապետյան
Ամենադիտված